Դարեր շարունակ հայ կանայք տղամարդկանց նման զբաղեցրել են տարրաբնույթ պաշտոններ՝ աշխատելով ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքական ու մշակութային ոլ հասարակական ոլորտներում: Այնուամենայնիվ հայ կնոջ դերը հասարակության մեջ սկսվում է ավանդական ընտանիքից, որտեղ նա նախևառաջ հնազանդ ու հավատարիմ է ամուսնուն և իր ընտանիքին: Այսպիսով՝ յուրաքանչյուր տարի մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում նշում ենք կանանց միամսյակը: Կապված սրա հետ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ ցուցահանդեսներ,համերգներ,տոնավաճառներ,ոգևորելու ու արժևոերելու կանանց դերը կյանքում և հասարակության մեջ: Այս տարի ականատեսն եղանք մի շատ հետաքրքիր նախաձեռնության, որը կազմակերպել էր հայ արվեստասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկը՝Հայաստանի Պատմության թանգարանը:
Հայաստանի պատմության թանգարանն ապրիլի 2-3-ին կանանց միամսյակի առթիվ բոլորին հրավիրեց հուշանվերների և գրքերի տոնավաճառի, որը տեղի ունեցավ թանգարանի մուտքի մոտ։
Տոնավաճառին ներկայացված էին թանգարանի հազարամյա պատմություն ունեցող զարդերի, պնակների, արձանիկների, ականջօղերի, մատանիների և այլ ցուցանմուշների կրկնօրինակների տեսքով պատրաստված հուշանվերներ և թանգարանի կողմից հրատարակված գրքեր։
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին Հայաստանի պատմության թանգարանի հուշանվերներից յուրօրինակ ականջօղերն,որոնք հայտնաբերվել էին Այգեստան, Սիսիանի շրջանի Տոլորս գյուղերի դամբարանից ու դաշտերից, ինչպես նաև Դվինից, Կարմիր բլուրից: Շրջելով տաղավարներով բացահայտեցինք մեր դարավոր մշակույթի, մասնավորապես՝ արհեստի գործերի ակունքները և գրականության իրական նշանակությունը մարդկության կյանքում:
Զրուցելով թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանի հետ նա պատմեց,որ գրքերի տոնավաճառ մշակութային օջախը կազմակերպել էր նաև գիրք նվիրելու օրվա շրջանակներում,իսկ նման նախաձեռնությամբ թանգարանը կրկին հանդես է եկել ունենալով տարբեր միջոցառումներ:
Նա վերջում հավելեց քանի որ ներկայաումս թանգարանում ընթանում են շինարարական աշխատանքներ,որի պատճառով թանգարանը փակ է, ուստի փորձում ենք նման ակցիաներով ավելի հաճախակի ներկայանալ: Այսպիսով՝ Հուշանվերները կարելի էր ձեռք բերել 10% զեղչով, իսկ գրքերը՝ 5%։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Հայոց պատմության թանգարանի ֆեյսբուկյան էջի