Յուրաքանչյուր տարի մանկական գրքի միջազգային օրը նշվում է ապրիլի 2-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը։ Սահմանվել է 1967 թվականին՝ մանկական և երիտասարդական գրականության ոչ առևտրային միջազգային խորհրդի կողմից (IBBY)։ Այդ օրը IBBY երկու տարին մեկ Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում երեխաների համար գրքերի հեղինակ գրողներին և մանկական գրքերի նկարիչ պատկերազարդողներին։Մանկական գրքի միջազգային օր հռչակելու նախաձեռնությունը պատկանում է հայտնի գերմանացի գրող Յելե Լեպմանին:Ամեն տարի, որպես հովանավոր, հանդես է գալիս IBBY ազգային կազմակերպություններից մեկը։ Կազմակերպության գրողներից և նկարիչներից որևէ մեկը դառնում է երեխաներին ուղղված ուղերձի և պաստառի հեղինակ։ Հետագայում այդ ուղերձն ու պաստառը IBBY -ի կողմից օգտագործվում է այլ երկրներում։
Այս օրը միջոցառման կազմակերպիչները քարոզում են մանկական գրքի կարևորագույն դերը աշխարհի նոր սերունդների հոգևոր և մտավոր կեցվածքը կերտելու գործում:Ամեն տարի IBBY Ազգային ստորաբաժանումներից մեկը ստանում է այս գեղեցիկ տոնի հովանավորը դառնալու պատվավոր իրավունքը: Որոշվում է տոնի թեման, հրավիրվում է հյուրընկալող երկիրը ներկայացնող հայտնի մի հեղինակ, որը գրում է ուղերձ՝ ուղղված երկրագնդի բոլոր երեխաներին: Բացի այդ՝ հայտնի որևէ նկարիչ ստեղծում է Մանկական գրքի միջազգային օրվա պաստառը:Հետագայում այս նյութերն օգտագործվում են ընթերցանության անհրաժեշտության գաղափարը քարոզելու և գրքերի հանդեպ հետաքրքրություն սերմանելու համար:Եվ ահա այս առիթով գեղեցիկ ցուցադրություն էր բացվել ընթերցասեր ու արվեստասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում: Այսպիսով՝մանկական գրքի միջազգային օրվա առթիվ ապրիլի 2-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Մանկական գրքի պատկերազարդման հայկական արվեստը» խորագրով ցուցահանդես։Ցուցահանդեսում ներկայացված էին 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը հրատարակված նկարազարդ գրքեր` Հակոբ Կոջոյանի, Հրաչյա Ռուխկյանի, Գրիգոր Խանջյանի, Պերճ Սարկիսյանի և այլոց նկարազարդումներով։
«Փոքրիկ աղջիկ մը կար, որ կը բնակէր մեծ անտառի մուտքը գտնուող համեստ տնակի մը մէջ… Ո՜հ, որքա՜ն սիրուն էր այս փոքրիկ աղջիկը, չէք կրնար երեւակայել թէ ինչպե՜ս սիրուն էր ան… Եւ որովհետու գլխանոցը կարմիր էր եւ փոքրիկը միշտ զայն կը դնէր, զինք անուանած էին Փոքրիկ Կարմիր Գլխանոցաւոր…»:
Հատվածը Շառլ Պերրոյի՝ մեզ հայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթից է: «Կարմիր Գլխանոցաւորը» այսպես է վերնագրված եղել 1926 թվականին «ԳԱՐՈՒՆ» մանկական մատենաշարով Գ.Աթանեսյանի աջակցությամբ տպագրված գրքույկը: Հայաստանի ազգային գրադարանի փոքր ցուցասրահի ցուցափեղում շարված են 1891 թվականին Թիֆլիսում տպագրված Գի Դը-Մոպասանի «Գիիղական աղքատ», 1948 թվականին հրատարակված Շառլ Պերրոյի «Կոշկավոր կատուն» հեքիաթների թարգմանությունները: Ուշագրավ հրատարակություններից կարելի է առանձնացնել նաեւ Ֆօժէր օրիորդի Գաղղիացւոյի «Խորհրդաւոր բերդը» վիպասանությունը, որը Զբօսարան մանկանց մատենաշարի 2-րդ համարն է:
Այն տպագրվել է 1960 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար տպարանում:Ցուցափեղկերում տեղ են գտել նաև հայերեն մանկական պարբերականներ՝ «Պատանեկան արձագանք», «Ծիծեռնակ», «Կարմիր ծիլեր», «Լուսաբեր», «Աղբյուր» և այլ հետաքրքիր ամսագրեր, որոնք լույս են տեսել դեռևա 1883 թվականից: Ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի