Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին.
«Սուրբ Զատիկի խորին խորհուրդը թող մեզ մղի ավելի նվիրվածությամբ ու հավատով մեր հնարավորություններն ու ջանքերը մեկտեղելու՝ ի նպաստ Հայրենիքի վերելքի, ժողովրդի բարեկեցության, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և աշխարհասփյուռ հայության միասնության:
Թող աշխարհում տիրի խաղաղություն, իսկ համայն հայությանն ուղեկից լինեն միայն հաջողություններն ու հաղթանակները՝ համազգային նպատակների իրականացման ճանապարհին»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: