Երեքշաբթի, 14 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ոտնլուայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մէջ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ Բաց Խորանին Կատարուեց Ոտնլուայի Արարողութիւնը

Ապրիլի 1-ին` Աւագ հինգշաբթի, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարուեց Ոտնլուայի արարողութիւնը:

Ընթացս արարողութեան, աղօթքների ընթերցումից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրայ դրուած ջուրն ու իւղը: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը «պահպանիչ» աղօթքով օրհնեց ներկայ բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստուածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգակցութեան ներքոյ լուաց եւ իւղով օծեց մի շարք հայորդիների ոտքեր:

Նրանց թւում էին Մայր Աթոռի միաբաններ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրեանը եւ Տ․ Յուսիկ աբեղայ Սմբատեանը, արցախեան երկրորդ պատերազմի մասնակիցներ մայոր Ստեփան Ալեքսանեանը եւ սերժանտ Արթուր Իգիթեանը, Գէորգեան հոգեւոր ճեմարանի սան Նարեկ ուրարակիր Մաթոսեանը, «էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Սարօ Արթենեանը եւ Նորայր Պետրոսեանը, արցախեան պատերազմում զոհուած եւ անյայտ կորած քաջարի հայորդիների զաւակներից Նարեկ Աբրահամեանը, Աւետիք Վարդանեանը, Լեւոն Մարտիրոսեանը եւ Սահակ Անդրէասեանը, Մայր Աթոռի «Քիւրքչեան» երեխաների աջակցութեան կենտրոնի սան Սամուէլ Ադոյեանը, ինչպէս նաեւ այլ մանուկներ՝ Մհեր Կոնդեանը, Դաւիթ Կուզիկեանը եւ Դաւիթ Թադեւոսեանը:

Արարողութիւնն ամփոփուեց Աւետարանի ընթերցմամբ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղօթքով, որից յետոյ օրհնուած իւղը բաժանուեց ներկայ հաւատացեալներին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img