Չորեքշաբթի, 24 Հուլիսի, 2024
- Գովազդ -spot_img

Սբ Զատկի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ Պրն. Վարչապետ,

«Միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մատթ. 28.20): Այս խոստումը տուաւ Յարուցեալ Քրիստոս իր առաքելութիւնը շարունակելու կոչուած աշակերտներուն:

Յարուցեալ Քրիստոսի հաւատքով ու յոյսով շաղախուած, եկեղեցին մնաց կանգուն ու կենսունակ՝ ահաւոր ջարդերուն, հալածանքներուն ու քանդումներուն դիմաց: Այսպէս եղաւ նաեւ Քրիստոսի յարութեամբ հզօրացած եւ ժողովուրդին տագնապներուն հետ ինքզինք նոյնացուցած հայ եկեղեցին: Արդարեւ, իր հոգեմտաւոր ստեղծագործութեամբ ու ժողովրդանուէր ծառայութեամբ, հայ եկեղեցին յարուցեալ Քրիստոսի հրաշագործ ներկայութիւնը ապրեցուց մեր կեանքին մէջ:

Այսօր, բազմազան տագնապներով շրջապատուած մեր ժողովուրդի կեանքին մէջ մեր եկեղեցին, հաւատարիմ իր սրբազան առաքելութեան, կոչուած է Քրիստոսի յարութեան շունչով վերանորոգելու մեր կեանքը՝ աստուածաշնչական ճշմարտութիւններու ու արժէքներու կենսագործումը եւ ծառայութիւնը դարձնելով իր վկայութեան սեւեռակէտը:

Թող յարուցեալ Քրիստոս վանէ մեր հայրենիքի կեանքէն ամէն տեսակ չար ու չարիք, որպէսզի հայրենի մեր ժողովուրդը կարենայ միասնական ոգիով ու վերանորոգ հաւատքով ու կամքով փայլուն նոր էջ մը բանալ Հայաստանի պատմութեան մէջ:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական ջերմ սիրով»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img