Շաբաթ, 15 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Երբ նկարում են գիտության ոլորտի ներկայացուցիչները. «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիայի գիտաշխատողների աշխատանքների ցուցահանդեսը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայ  արվեստասեր հանրության սիրված մշակութային օջախներից մեկի՝ «Նարեկացի»  արվեստի միության  մասին:Այստեղ մշտապես տիրում է շատ ջերմ ու մտերմիկ մթնոլորտ,ինչպես տնօրինությունն, այնպես էլ բոլոր աշխատողները միշտ հյուրընկալ ու յուրովի են մոտենում յուրաքանչյուր այցելուին:Այստեղ կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ,մասնավորապես՝ հանդիպումներ սիրված արվեստագետների ու մտավորականների հետ, ցուցահանդեսներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, հուշ-ցերեկույթներ, ֆիլմերի դիտումներ, հոբելյանական երեկույթներ և այլն:

Եվ ահա այստեղ ապրիլի 5-ին՝ տեղի ունեցավ հերթական միջոցառումը «Գիտության և արվեստի խաչմերուկում» խորագիրը կրող՝ ցուցահանդեսի բացումը: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ արվեստագետներ, ազգագրագետներ, պատմաբաններ ու նկարիչներ՝ մասնակցելու այս գեղեցիկ ցուցահանդեսին:

Այստեղ ներկայացված էին Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքները: Կազմակերպիչների խոսքերով, ցուցահանդեսին իրենց մասնակցությամբ հանդես եկան նաև մասնագիտությամբ բանասեր գիտության ոլորտի ներկայացուցիչներից:Այստեղ ներկայացված էին թվով 9 հեղինակների,մասնավորապես՝Լիլիթ Տեր-Մինասյանի,Կարո Չալիկյանի,Անի Սարատիկյանի, Վիկտորյա Վասիլյանի, Արսեն Հարությունյանի,Արմինե Գաբրիելյանի, Լուսինե Տանաջյանի,Կարեն Հովհաննիսյանի, Լուսինե Հայիրյանի  աշխատանքները:

Միջոցառումը վարում էր, ինչպես նաև բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց ցուցահանդեսն ու կազմակերպելու գաղափարն, իսկ վերջում շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից ու մասնակիցներից հույս հայտնեց, որ նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակելի՝զարգացնելու մեր երկրի մշակույթի, մասնավորապես՝ նկարչության դարավոր ավանդույթները:

Ելույթներով հանդես եկան «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-տնօրեն Նարեկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Բոբոխյանը և այլք:

Այսպիսով՝ տարիների ընթացքում գիտաշխատողներն իրենց գիտական գործունեությանը զուգահեռ նաև ստեղծագործել են՝ չունենալով բազային կրթություն այդ ոլորտում։«Ինչպես մեր անհատականությունները, այնպես էլ մեր ստեղծագործությունները խիստ տարբեր են, չնայած դրան, փորձել ենք բոլորիս աշխատանքներն էլ համադրել այս ցուցահանդեսի շրջանակում»,-նշում են աշխատակիցները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 9-ը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img