Երկուշաբթի, 28 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Շուշի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից՝ պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազությունից։

«Արծվիկ Սարգսյանը  զբաղեցնելով Արցախի Հանրապետության Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, հանդիսանալով՝ պատերազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության ծրագրի Շուշիի վարչակազմի  որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված եւ հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, համայնքի շահառուների ցուցակներում ներառել է թվով 7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր նրանք նախքան պատերազմական գործողություններն սկսելը,  վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում:

Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա  վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300 հազարական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետեւանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 100 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն դեպքերի առթիվ  Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը ) 1-ին մասով, 332-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 37-րդ հոդվածի (Հանցակիցների տեսակները)  5-րդ մասով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն,  սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների  գործերով բաժինը»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img