Երեքշաբթի, 14 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Նիկոլ Փաշինյան. Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մոսկվա ապրիլի 7-ին աշխատանքային այցի նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «Ինտերֆաքսի» սեփական թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, տնտեսական կապերի իր տեսլականի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հարցազրույցը՝ ստորև։

«Ինտերֆաքս» լ/գ — Պարոն վարչապետ, որքանո՞վ է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան կախված սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և լայնածավալ: Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ առաջիկա արտահերթ ընտրությունների ելքից:

«Ինտերֆաքս» լ/գ — Տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացը ներկայում որքանո՞վ է կախված քաղաքական գործոնից, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից՝ դեռևս 1993 թվականին: Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու դիրքերից, սակայն դրանից հրաժարվում էր հենց Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների։ Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի նման ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

«Ինտերֆաքս» լ/գ — Հայաստանն արդյոք նախատեսո՞ւմ է շարունակել ռուսական զենք գնել, մասնավորապես` Սու-30 ՍՄ կործանիչներ և զինամթերք այդ ինքնաթիռների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

Հաշվի առնելով, որ երկկողմ միջպետական համաձայնագրերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվել և գործում են հայ-ռուսական երկու խմբավորումներ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը, և, բացի այդ, երկու երկրներն էլ հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ, որի ձևաչափում ստեղծվել են նաև զորքեր (հավաքական ուժեր) և միավորված խմբավորումներ, պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից և, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ համատեղելի զենք և զինամթերք։

Նույն պատճառներով, մենք նաև հետաքրքրված ենք, որպեսզի Հայաստան զենքի և զինամթերքի մատակարարումն իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համար է:

Ձեր նշած ինքնաթիռների տեսակի առնչությամբ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային Զինված ուժերի զարգացման ծրագրով:

«Ինտերֆաքս» լ/գ — Դիտարկո՞ւմ է արդյոք Հայաստանը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի հարցը: Ի՞նչ զենքի կարիք ունի Երևանը: Եվ ո՞ր թվականին է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության ներկայիս վարկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայում իրականացնում ենք: Այս փուլում ես իմաստ չեմ տեսնում ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը այն նպատակներից և խնդիրներից առանձին քննարկելը, որոնք կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, բնականաբար, դրանք կսպասարկվեն պատշաճ կերպով և սահմանված ժամկետում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img