Կարեն Ավագյանը նվաճեց Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 89 կգ քաշայինների պայքարում, գրում է sport.news-ը:
Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքեց 375 կգ արդյունք եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։ Անդրանիկ Կարապետյանը 365 կգ երկամարտի արդյունքով բրոնզե մեդալակիր է:Եվրոպայի նորընծա չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 165 կգ-ից, որը հաջողությամբ պահեց գլխավերեւում:
Ավագյանը հաջողությամբ կատարեց նաեւ երկրորդ մոտեցումը՝ պոկելով 170 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ, որը նույնպես հայ ծանրորդը փայլուն կատարեց եւ նվաճեց պոկում վարժության փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունը հայ ծանրորդը սկսեց 200 կգ ու վստահությամբ պահեց 200 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները 204 կգ-ոց ծանրածողին ձախողեց: Այս վարժությունում Կարեն Ավագյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

