Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Ժամանակն է ասել ճշմարտությունը: Ժամանակն է հիշել պատմության ողբերգությունները, որպեսզի չկրկնենք դրանք:
Ժամանակն է, որ մենք բոլորս՝ իմ բարեկամ նախագահ Բայդենը, Լոս Անջելեսի ղեկավարները, Միացյալ Նահանգները և ողջ աշխարհը բարձրացնեն իրենց ձայնը և ասեն՝ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Գարսետին հրապարակված տեսաուղերձում: