Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայնը, թեպետ բարձր չի լինելու, բայց հորդորում ենք լսելու դեպքում` չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։