Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Վարուժան Ավետիքյանը հրաժարական է տվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնից

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Ավետիքյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Նման որոշում ընդունելը պայմանավորված է հիմնադրամի առջեւ ծառացած նոր մարտահրավերներով եւ ըստ Ավետիքյանի՝ այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենը, այլ լրիվ դրույքով աշխատող տնօրենը:

«Հիմնադրամը ձեւավորվեց 2017 թվականին` Կենտրոնական բանկի կողմից ու հովանու ներքո: Մինչեւ վերջերս հիմնականում Կենտրոնական բանկի կամավորական աշխատակազմն էր անձնվեր կերպով ծառայում Հիմնադրամին, իսկ կառույցը հոգ էր տանում, որպեսզի գործառույթներն իրականացվեն պատշաճորեն` ժամանակների հրամայականին համահունչ:

Վերջին պատերազմն ու դրա արդյունքները ցավալիորեն փոխեցին շատ բան:

Ժամանակն է, որ հիմնադրամն անցնի տրանսֆորմացիայի փուլ: Այժմ դրա ճանապարհին ենք: Մասնավորապես, վերջին ամիսներին Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ մենք ձեւավորել ենք նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը գործում է այն գիտակցությամբ, որ իր աշխատանքը կենսական է հայր, որդի կամ ամուսին կորցրած ընտանիքների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների համար: Անցնող ամիսներին եւս Կենտրոնական բանկի ֆինանսական աջակցությամբ մենք ներդրումներ ենք արել եւ շարունակում ենք կատարել Հիմնադրամի ենթակառուցվածքների, ինչպես նաեւ ծրագրային ու ՏՏ համակարգերի մեջ` վստահ լինելու համար, որ որեւէ պայմանում դրանք պատշաճորեն ու անխափան կսպասարկեն մեր շահառուներին:

Հայտնում եմ նաեւ, որ թշնամու կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում.

— 1939 զոհված զինծառայողների ընտանիքների

— 265 ծանր վիրավորում ստացած զինծառայողների

— 1055 անհետ կորած զինծառայողների ընտանիքների

Վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրների մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից:

Ամփոփելով անցյալը եւ չորս տարի շարունակ ղեկավարելով Հիմնադրամն ու առերեսվելով ծառացած մարտահրավերների հետ՝ գիտակցում եմ, որ ամեն օր նոր բան եմ սովորել եւ ձգտել եմ հմտություններս փոխանցել Հիմնադրամի կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին ու շահակիցներին: Վստահ եմ, որ կուտակված փորձառությունն ու գիտելիքներն ի սպաս են դրվելու Հիմնադրամի մարտահրավերների վրա օրնիբուն աշխատելու համար:

Առաջիկա օրերին մենք կհրապարակենք հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն եւ կհրավիրենք մեր փորձառու հայրենակիցներին՝ մասնակցելու այդ մրցույթին: Հիմնադրամի խորհուրդը մանրամասն կուսումնասիրի ստացված դիմումները, եւ վստահ եմ, որ կկատարի արժանի ու ճիշտ ընտրություն: Մինչեւ նոր տնօրենի ընտրությունը ես կշարունակեմ կատարել պարտականություններս, այնուհետեւ կծառայեմ Հիմնադրամին այլ կարգավիճակով:

Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում անցնող չորս տարիների ընթացքում մեր բոլոր կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին, հովանավորներին ու աջակիցներին, որոնք անվարան աջակցեցին Հիմնադրամին ու ինձ` ծառայելու հայրենիքին ու հայոց զինված ուժերին»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Վարուժան Ավետիքյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img