Երեքշաբթի, 14 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Երբ հավաքվում է ընթերցասեր հասարակությունը. Մեկնարկեց հոբելյանական 20-րդ գրադարանային շաբաթը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեր օրերում արվեստասեր ու գրքասեր հասարակության մշակութային օջախներից է գրադարանը: Այստեղ են այցելում տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ, ուսանողներ, գիտական աշխարհի, ուժային կառույցների ներկայացուցիչներ և այլն: Սիրված գրքօջախում էլ քիչ են տարբեր միջոցառումները, նախաձեռնությունները, հանդիպումները տարբեր մտավորականների հետ,ինչի արդյունքում արվեստասեր ու գրքասեր հասարակությունը բացահայտում է մեր օրերի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներին՝ ծանոթանալով նրանց գործունեության հետ: Հուսանք, որ այս գեղեցիկ ավանդույթը  կփոխանցվի սերնդեսերունդ: Ներկայիս ակնարկով ցանկանում եմ խոսել մի շատ հետաքրքիր ու գեղեցիկ միջ

ոցառման մասին, որը նախաձեռնելն էին մշակութասեր ու գրքասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում: Այստեղ  2021 թվականի ապրիլի 12-19-ը հոբելյանական 20-րդ  Ազգային գրադարանային շաբաթը:

Սրա շրջանակում նախատեսվում են կազմակերպվել տարրաբնույթ միջոցառումներ՝ ընթերցողներին առավել մոտիկից ծանոթացնելու  գրադարանի գործունեության հետ:  Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումն՝ Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից 2002թվականից:

Շաբաթի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։Այս տարի Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ  Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։ Այսպիսով՝ սույն թվականի ապրիլի 12-ին հայ գրքասեր, արվեստասեր ու արվեստասեր հասարակության կողմից սիրված գրքօջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում տրվեց Ազգային գրադարանային հոբելյանական 20-րդ շաբաթին։

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրադարանավարներ, գրականագետներ, գրադարանային ասոցիացիայի նախագահությունն, ինչպես նաև ընթերցասեր հասարակություն։ Բացելով միջոցառումը գրադարանի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը ներկայացրեց ու ամփոփեց 20 տարի գրադարանային շաբաթի գործունեությունն, ինչպես նաև լեդ-էկրանի միջոցով ցուցադրեց այն բոլոր նյութերն, որոնք վերաբերվում են այս ծրագրին, իր խոսքի ընթացքում նա նշեց նաև,որ այսուհետ պետք է ընդգրկվեն նաև համայնքային, մարզային, ինչպես նաև դպրոցական գրադարանները։

Իր խոսքում նա նշեց, որ բոլորը պետք է ծանոթանան գրադարանային ոլորտի աշխատանքների, նորությունների ու ձեռքբերումների հետ։ Այնուհետև նա բոլորին ծանոթացրեց այս տարվա գրադարանային շաբաթվա կարգախոսի ու սիրված գրքօջախի լոգոյի հետ,որի մտահաղացման հեղինակը Մկրտիչ Մաթևոսյանն է:

Խոսելով գրադարանային շաբաթվա նախապատմությունից նա նշեց, որ գրադարանային շաբաթի մտահաղացումը պատկանում է ԱՄՆ-ի գրադարանային ասոցիացիային։ Խոսելով համայնքային գրադարանների ոլորտի գործունեության մասին նա նշեց,որ այս տարի հատուկ գրաբուսի միջոցով գրադարանի աշխատակիցները շրջել են համայնքային 7 գրադարաններով՝ներկայացնելով այս գեղեցիկ նախաձեռնության ու գրադարանային աշխատանքային ժամանակակից KOHA էլեկտրոնային ծրագրի մասին։

Խոսելով գրադարանային շաբաթվա նախապատմությունից նա նշեց, որ գրադարանային շաբաթի մտահաղացումը պատկանում է ԱՄՆ-ի գրադարանային ասոցիացիային։ Խոսելով համայնքային գրադարանների ոլորտի գործունեության մասին նա նշեց,որ այս տարի հատուկ գրաբուսի միջոցով գրադարանի աշխատակիցները շրջել են համայնքային 7 գրադարաններով՝ներկայացնելով այս գեղեցիկ նախաձեռնության ու գրադարանային աշխատանքային ժամանակակից KOHA էլեկտրոնային ծրագրի մասին։

Նա նաև նշեց, որ համացանցի յութուբյան էջում տեղադրված են գրադարանային շաբաթվա վերաբերյալ տեսանյութեր,որոնց միջոցով ընթերցողները մոտիկից կարող են ծանոթանալ այս գեղեցիկ նախաձեռնության ու այս ոլորտին վերաբերվող զգալի ծրագրերին , ինչպես նաև առաջարկեց մտածել հոբելյանական 20-րդ տարվան վերաբերվող ուղենիշին, որի միջոցով գրադարան այցելողներն ու աշխատակիցները կկարողանան հաղորդակցվել մեկը մյուսի հետ։

Բոլորին նա առաջարկեց, տրամադրել գրադարանային շաբաթվան վերաբերյալ նյութեր այն ավելի մոտիկից ներկայացնելու համար։Ամփոփելով իր խոսքը նա ներկայացրեց գրադարանային շաբաթվա ընթացքում սպասվող ծրագրերի, միջոցառումների ու գրադարանավարների վերապատրաստմանը վերաբերվող վեբինարների ու սեմինարների մասին։ Գրադարանային շաբաթվա մասին գեղեցիկ ու պատմական ելույթով հանդես եկավ Ներսես Հայրապետյանը, Հայկական գրադարանային միության նախագահ (1994-2004)։ Նա  մի քանի խոսքով ներկայացրեց ասոցիացիան, իսկ այնուհետև  խոսեց գրադարանային շաբաթվա կազմակերպման անհրաժեշտության մասի:

Իր ելույթի վերջում նա գրադարանին 2 DVD սկավառակներ նվիրեց, որտեղ արձանագրված էին գրադարանային առաջին շաբաթվա կոնֆերանսն,որը կազմակերպել էին Թբիլիսիում ու գրադարան սիրված մտավորական հայ արձակագիր Վարդան Գրիգորյանի այցի մասին էին։ Միջոցառման վերջում գրադարանային շաբաթ ծրագրի շրջանակներում ունեցած զգալի հաջողությունների ու մեծ ավանդի համար պարգևատրվեցին Ներսես Հայրապետյանը, Հայկական գրադարանային միության նախագահ,  Ազգային գրադարանի նախկին տնօրեններ՝Դավիթ Սարգսյանը, Տիգրան Զարգարյանը, Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը,ՀՀ մշակույթի նախարարության գրադարանային մասնագետ (ներկայումս աշխատում է ՀՀ ԱԺ գրադարանում, Ֆաթմա  Խաչատրյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը,գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը,Գավառի մարզային գրադարանի նախկին տնօրեն Մարիետա Ամիրխանյանը գրադարանային ասոցիացիայի հիմնադիր անդամներից Աննա Շիրինյանը, Սիլվա Նաթալի Մանուկյանը։

Պարգևատրման վերջում բոլոր պարգևատրվողները հանդես եկան  միասնականության, գրադարանային գործունեության վերաբերյալ ուղերձներով, ինչպես նաև իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին այս գեղեցիկ ծրագրի կազմակերպիչներին, ի դեմս՝ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին ու գրադարանային ասոցիացիայի նախագահ Ներսես Հայրապետյանին։

Իր հերթին Աննա Չուլյանն ամփոփելով միջոցառումը բոլորին հորդորեց լինել միասնական ու այսուհետ համատեղ ուժերով կազմակերպել տարրաբնույթ ցերեկույթներ ու միջոցառումներ՝նպաստելու գրադարանային ոլորտի զարգացմանն ու նորանոր վերելքների ձեռբերմանը։Այսպիսով՝բացման օրը տեղի ունեցավ նաև «Ազգային գրադարանային շաբաթ» շտեմարանի ներկայացումն ու Ազգային գրադարանային շաբաթի 20-ամյակին նվիրված պաստառների, հրավիրատոմսերի,  ցուցադրությունը։ Ծրագրի շրջանակում տեղի ունեցան հետևյալ միջոցառումները՝ապրիլի 13-ից մեկնարկեց «7 օր՝ 7 գրադարան» խորագրով այցերը և նոր հրատարակված գրականության նվիրատվությունն Երևանի համայնքային, մասնավորապես՝ Աջափնյակ, Ավան,Դավիթաշեն,Կենտրոն,Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանների գրադարաններին,սրա շրջանակում նախատեսված էր այց Աջափնյակ վարչական շրջանի Գրադարանների կենտրոնացված համակարգ,ինչպես նաև սիրված հայ մտավորական, լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի 145 ամյակին նվիրված գրականության ցուցադրություն ու  զեկուցում, որտեղ հանդես եկավ հայ բանասիրության ֆակուլտետ  հայոց ­լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը:Միջոցառումների շրջանակում տեղի ունեցան վեբինարներ Հայաստանի համահավաք գրացուցակի հնարավորությունները և դրա կարգավորումներն ու գիտական հոդվածներին (DOI) (օբյեկտի թվային նույնականացուցիչ) տրամադրումը և CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգում հոդվածների գրանցման ընթացակարգը թեմաներով,ինչպես նաև Ամերիկյան գրականության անկյան բացում գրադարանի ընդհանուր ընթերցասրահում:

Միջոցառումների շրջանակում կազմակերպել էին նաև սեմինար Էլեկտրոնային գրացուցակի հնարավորությունների օգտագործում թեմայով, Նիկողայոս Ադոնց-150, գրականության առցանց ցուցադրությունը, հուշարձանների և տեսարժան վայրերի  միջազգային օրվա ծրագրի շրջանակում «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։

Այսպիսով՝ միջոցառումները շարունակվեցին մինչև ապրիլի 19-ը: Այս հոբելյանական միջոցառումների շրջանակում պարգևատրվեցին Հայկական գրադարանային միության նախագահ (1994-2004)թթ.  Ներսես Հայրապետյանը, Հայաստանի Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Հայաստանի ազգային գրադարանի նախկին  տնօրեններ սիրված մտավորական ու արձակագիր Դավիթ Սարգսյանը, հայ գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը,ազգային գրադարանի նախկին, ներկայումս՝ գրադարանային ասոցիացիայի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գրադարանային մասնագետ, ով ներկայումս աշխատում է ՀՀ ԱԺ գրադարանում Ֆաթմա Խաչատրյանը, Կոտայքի մարզային գրադարանի նախկին տնօրեն Ժաննա Գևորգյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովասափյանը, հիմնադիր անդամներ Սիլվա Նաթալի Մանուկյանը, Աննա Շիրինյանը, Գավառի  մարզային գրադարանի նախկին տնօրեն Մարիետա Ամիրխանյանը, Հարկ է նշել այն հանգամանքն, որ 2002թ. ապրիլի 14-20-ը, երբ Հայաստանում անցկացվեց առաջին Ազգային գրադարանային շաբաթը, հանդիսավոր բացումը դարձյալ տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։ Միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոսներ, գրողներ, արվեստագետներ, դիվանագետներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի շաբաթը կազմակերպվելու է  հոբելյանական 20-րդ անգամ:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի և Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img