Ապրիլի 12-ին գրադարանային շաբաթվա 20-րդ, ինչպես նաև սիրված մտավորական հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր,ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Աճառյանի ծննդյան 145-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել հայ գրքասեր ու մշակութասեր հասարակության կողմից սիրված գրքօջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում: Ծնվել է 1876 թվականի, մարտի 8-ին Կոստանդնուպոլիսում՝ կոշկակարի ընտանիքում։
Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։
Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքներ։
Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար։
Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939 թվականին արդարացվել է և վերադարձել Երևան։Իր կյանքի վերջին տարիներին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում են հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։
Մեծանուն մտավորականն ու գիտնականը մահացել է 1953 թվականին Երևանում։ Խոսելով դասախոսության ու ցուցադրության մասին, ապա ասենք, որ այն կազմակերպել էին սիրված գրքօջախի սպասարկման բաժնի և ընդհանուր ընթերցասրահի, ի դեմս՝ վարիչ Նարինե Գևորգյանի կողմից:
Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝լեզվաբաններ, բանասերներ, գրադարանային ոլորտի աշխատակիցներ և այլն; Միջոցառումը վարում էր, ինչպես նաև օրվա միջոցառման ու օրվա խորագրի ու մեծանուն լեզվաբանի վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Նարինե Գևորգյանը՝նրան համեմատելով Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու և Խաչատուր Աբովյանի հետ։ Իր ելույթն նա ավարտեց մի քանի խոսքով ներկայացնելով օրվա բանախոսին՝ Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի պատմության դոցենտ, Նարինե Դիլբարյանին; Իր հերթին սկսելով դասախոսություն-ելույթը Նարինե Դիլբարյանն ողջունելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին հակիրճ ներկայացրեց սիրված լեզվաբանին տարբեր տեսանկուններից, թե որպես բառարանագետ,թե բարբառագետ,ունենալով մի շարք բարբառներին նվիրված բառարանների հատորներ թե գրականագետ, թե լեզվաբան ու թե հայոց պատմության լավագույն գիտակներից,ով հրատարակել է բազմաթիվ հատորներ նվիրված ներքոհիշյալ բնագավառներ,որոնք հրատարակվել են մի շարք լեզուներով։ Այսպիսով՝Հրաչյա Աճառյանը հավաքագրել է տարբեր ժամանակներում տարհանված հայ ժողովուրդի, մասնավորապես՝ արևմտահայերի ձեռագրերը։
Օրվա բանախոսն այնպիսի պատմական ու գեղեցիկ էքսկուրս անցկացրեց սիրված լեզվաբանի մասին,որ կարծես լիներ նրա ժամանակների ապրողն ու վկան՝իր խոսքում նշելով, որ 1984 թվականին արժանացել է Աճառյանի անվան կրթաթոշակին և հպարտ է, որ ԵՊՀ շրջանավարտներից ու աշախատակիցն է։ Ըստ օրվա բանախոսի Աճառյանի հետ կարող էին համեմատվել նրա ժամանակակից սիրված մտավորականներ ու պատմաբաններ Նիկողայոս Ադոնցն ու Գրիգոր Ղափանցյանը։ Իր ելույթի ընթացքում Նարինե Դիլբարյանը հետաքրքիր պատմություններ ու դրվագներ ներկայացրեց Հրաչյա Աճառյանի կյանքից, որոնք հավաքագրել ու մեզ են ավանդել տարբեր մտավորականների կողմից։
Նա խոսեց նաև ԵՊՀ վերահրատարակությունների մասին։Իր ելույթի վերջում նա շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից պատասխանեց հանրությանը հետաքրքրող հարցերին, իսկ վերջում հավելեց,որ գրադարաններում պետք է ավելի հաճախակի կազմակերպվեն նմանատիպ բանասիրական ու լեզվաբանական միջոցառումներ, որպեսզի ներկայիս սերունդը շարունակի հայ լեզվաբանների կիսատ թողած, մասնավորապես՝ ստուգաբանության գործն՝արժևորելով նշված բնագավառի զարգացմանն ու շարունակությանը։ Դասախոսության վերջում շրջայց կատարվեց ցուցադրությունների մոտ,որտեղ օրվա բանախոսը ներկայացնում էր սիրված մտավորականի կատարված աշխատանքներն ու դրանց ստեղծման պատմությունը։Այսպիսով՝շրջելով ցուցադրութուններում նկատեցինք, որ այստեղ են ներկայացված նրա բառարանները, նրան նվիրված գիտական ուսումնասիրությունները, հոդվածները և այլն։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի