Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին Այվազյանն անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է: Միայն քաղաքական, բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները, որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում»,- ասաց Այվազյանը: