Շաբաթ, 7 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Կոչ Սփյուռքին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Ո՜վ Հայ Ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»․ Եղիշե Չարենց։

Սիրելի՛  սփյուռքահայեր, իմ լա՛վ բարեկամներ,

թուրք-ադրբեջանական տանդեմն ահաբեկիչ վարձկանների օգնությամբ, կիրառելով միջազգային մարդասիրական իրավունքի կողմից  արգելված  զենք և զինամթերք, պատերազմի անթույլատրելի միջոցներ ու մեթոդներ, բզկտեցին և անդամահատեցին երեսուն տարի մեր բոլորի ոգևորության աղբյուրը հանդիսացող հերոսական Արցախը:

Անհավասար պայքարում ունեցանք բյուրավոր սրբազնացած հերոս նահատակներ, շուրջ տաս հազար  հաշմվածներ,  հարյուր հազարավոր բնավեր ու տնավեր հայրենակիցներ:

Այսօր էլ մեր դարավոր թշնամին՝ իր բարբարոս  էությանը հավատարիմ, անխնա հողին է հավասարեցնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային արժեքները, եկեղեցիներն ու խաչքարերը, հուշարձաններն ու  գերեզմանները՝ փորձելով վերացնել հայի հետքն իր հինավուրց քաղաքակրթության բնօրրանից:

 Արցախում մեր միակ ապավենը մնացել են ռուս խաղաղապահ ուժերը:

Միաժամանակ, սահմռկեցուցիչ է այն փաստը, որ հարյուրավոր հայ երիտասարդներ ու կանայք գերեվարվել են ոսոխի կողմից և տանջամահ են արվում  ադրբեջանական բանտերում:

 Վեց ամսից ավելի է անցել, սակայն Հայաստանի իշխանություններն ի զորու չեն  վերադարձնել մեր հայրենակիցներին, իսկ Արևմուտքը, ինչպես միշտ, իրեն հատուկ սառն անտարբերությամբ աչք է փակում այս դաժան իրականության առջև:  Հիմնականում ‹‹համեստորեն›› լռում են նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին՝ 2021 թվականի ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու  է հայկական Սփյուռքը, ոտքի է կանգնելու այնպես, ինչպես պատերազմի մղձավանջային օրերին, և տարբեր երկրներում բողոքի ու ցասման ալիք է բարձրացնելու ի պաշտպանություն հայ ռազմագերիների՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձ:

Դուք ի զորու եք տարբեր երկրների իշխանություններից պահանջելու՝ ձայն բարձրացնել և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ներազդել ադրբեջանական բռնապետական ղեկավարության վրա՝ հարկադրելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները և օր առաջ վերադարձնել հայ ռազմագերիներին:

Դիմելով ձեզ,   խնդրում  եմ և հորդորում՝ ոտքի կանգնել և յուրաքանչյուրիդ ներկայությամբ մարդաշատ դարձնել բողոքի ցույցերն ու միտինգները, ոտքի կանգնել, արդարության ձայնը բարձրացնել և հայ ժողովրդի միասնական պահանջը ներկայացնել, ցույց տալ հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը Հայրենիքի շուրջ, ոտքի  կանգնել՝ արթնացնելու  աշխարհի քնած խիղճը:

Հրանուշ Հակոբյան

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img