Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ՄԻՊ-ը Ալիևի հայտարարությունների հիմքով կդիմի միջազգային կառույցներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապրիլի 12-ին Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացանը և ապրիլի 13-ի Ադրբեջանի նախագահի ելույթները համարում է ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական հիմքերով Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության և թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականության ապացույց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում նաև հայտնել է, որ այդ ելույթներում ընդգծվել է Ադրբեջանի ժողովրդի առավելությունները (բարոյականություն, մտավոր կարողություններ և այլն) Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ՝ ի հաշիվ արժանապատվության հրապարակային նվաստացման և պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

«Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ ընդգծում եմ, որ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չի վարել ու չի վարում: Ադրբեջանի նախագահի ելույթներից այս մեջբերումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում թարգմանվում են, համապատասխան ընդգծումներով կուղարկվեն միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան միջպետական կառույցներին, ինչպես նաև կօգտագործվեն մեր վերլուծություններում և իրավապաշտպան առաջարկներում»,- նշել է Թաթոյանը:

Գրառմանը կից ՄԻՊ-ը ներկայացրել է նաև որոշ հատվածներ ապրիլի 12-ին և 13-ին Ալիևի արած հայտարարություններից.

Մեջբերումներ երեկվա ելույթից (ք. Բաքու, 12 ապրիլ, 2021թ.).

«Մենք աշխարհում ներկայացել ենք որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ Հայաստանը պարտված երկիր է, մեր առջեւ ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը ծռած երկիր է, և միշտ այդպես կլինի: Երբ տեսնում ենք իրենց կատարած ոճրագործությունները, սարսափում ենք: (…) Նրանք մզկիթներում կովեր ու խոզեր են պահել, անարգել են ողջ մահմեդական աշխարհը, ավերել գերեզմաններ, փորել գերեզմանները և հանել թաղված մարդկանց ոսկե ատամները: Եթե սա վայրի չէ, ի՞նչ է: Վայրին գուցե դեռ մեղմ բառ է: Ամբողջ աշխարհը տեսավ, թե որն էր նրանց հիմնական գաղափարական գործոնը: Իբրև թե դրանք փոքրաթիվ, բայց քաղաքակիրթ, մեծ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ են՝ շրջապատված վայրի մահմեդականներով: Այս մասին ասվում էր Եվրոպայի յուրաքանչյուր անկյունում: Ռուսաստանում ամենուր ասում էին՝ օգնեք մեզ, թե չէ մեզ այստեղ կխեղդեն: Հիմա բոլորը տեսել են, թե որն է դրա քաղաքակրթությունը, ո՞րն է դրա մշակույթը, ո՞րն է դրա բարոյականությունը: Նա բարբարոս է, ով քանդում է գերեզմանները, փորում, հանում մահացածների ոսկե ատամները և մզկիթում խոզեր պահում, նա այլ անուն չունի»։

«Ես ասել էի, որ հայկական առաջին պետությունը [նկատի ունի ներկայիս ՀՀ-ն] ստեղծել են մեր պատմական հողում: 1918 թ․ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջին որոշումներից մեկը Իրևանը Հայաստանին տալն ու մայրաքաղաք դարձնելն էր: Ես դատապարտել եմ դա: Ես ասել եմ, որ դա դավաճանություն էր, աններելի դավաճանություն: Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը ադրբեջանական ժողովրդին մեծ ծառայություններ է մատուցել, բայց մենք չպետք է կոծկենք պատմությունը, մենք պետք է իմանանք այն: Մենք պետք է իմանանք, որ 1918-1920 թվականներին (…) մենք Իրևանը նվիրեցինք Հայաստանին: Մինչդեռ այդ ժամանակ Իրևանի ներկայացուցիչները առարկում էին: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց ձայնին»։

«Մարտի դաշտում (…) ոչնչացվեց հայկական բանակը: Տասը հազար դասալիք ունեցող բանակը խայտառակություն է: Նրանք իրենց զինվորներին շղթայում էին մարտական հենակետերում, որպեսզի չփախչեն: Սա բարբարոսություն է, վայրենություն է սեփական զինվորի նկատմամբ:»:

«Հողերը հավերժ կարող էին մնալ հայի ոտքի տակ։ (…) Հայաստանին պետք է փակուղու մեջ մտցնեինք։ Բոլոր տրանսպորտային, կոմունիկացիոն, էներգետիկ ուղիներն այնպես անցկացրինք, որ Հայաստանից դուրս մնան։ (…) Հայաստանը ընկավ փակուղու մեջ։ Սա ինքնին հանգեցրեց նրան, որ Հայաստանից զանգվածային արտագաղթ սկսվեց։ Հենց արտագաղթ է լինում, շուկան փոքրանում է, իսկ շուկայի փոքրանալու դեպքում ոչ ոք ներդրում չի անում։ Մարդ պետք է խելագար լինի, որ այդ տարիներին և հատկապես հիմա Հայաստանում ներդրումներ անի»։

Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից.

«Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը ADA համալսարան (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք. Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.).

«Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ Զանգեզուրը Հայաստանին է տրվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչև դա այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևանա լիճ։ Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում է նաև Իրևանին (Երևանին)։ Նրանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։ Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը»։

Թաթոյանն ընդգծել է, որ սրանք են հենց ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների, խոշտանգումների հիմքում ընկած ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության հիմքերը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img