Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար հանգանակվել է 830 մլն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:
«Հավաքվել է 830 մլն եվրո նվիրատվություն: Միանգամայն աննախադեպ գումար: Անշուշտ, ես եմ հանդիսանում այդ գումարի ճիշտ և արդյունավետ ծախսման երաշխավորը»,- նշել է նախարարը:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհվել էր 2019թ.-ին: