Իրանի որոշումը մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման մասին հարուցում Է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի անհանգստությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն ապրիլի 14-ին տարածվել Է եռակողմ կոնսուլիացիաների արդյունքների ամփոփումից հետո:
Փաստաթղթում նշված Է, որ այդ երեք երկրները «մեծ մտահոգությամբ են ծանոթացել այն ծանուցմանը, որն Իրանը հղել Է ՄԱԳԱՏԷ-ին՝ արդիականացված ցենտրիֆուգների օգտագործմամբ մինչեւ 60 տոկոսի մակարակ ուրանի հարստացում սկսելու վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: