Երեքշաբթի, 25 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍՓՅՈՒՌՔԸ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

            Ապրիլի 2-ին ներկա գտնվեցի լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ 44 օրյա աղետ» գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Ս․ Դ․ Հնչակեան Կուսակցութեան Քաղաքական Դիվանի նախաձեռնությամբ։

Լրագրողը ներկայացրեց այդ աշնանյան պատերազմից որոշ մանրամասներ և պատասխանեց ներկաների հուզող հարցերին։ Ընդհանուր մտահոգությունն այն էր, թե ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս ենք պահպանելու Արցախի հանրապետության այն մասը, որն առայժմ «պահպանվում» է ՌԴ-ի խաղաղապահ ուժերի կողմից, ի՞նչ կարող է անել հայկական Սփյուռքը։

Այս հանդիպումից երեք օր առաջ ՀՀ-ի ֆուտբոլի ազգային հավաքականը փառահեղ հաղթանակ տոնեց Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ, որի ընթացքում ցույց տվեց, թե ինչպես պետք է վերադարձնել կորցրածը։ Տողերիս հեղինակը մտովի զուգահեռներ անցկացրեց այդ հանդիպման և Արցախի հակամարտության միջև և այն հնչեցրեց հանդիպման մասնակիցների համար։ Արցախյան գոյամարտի ժամանակ մենք ազատագրեցինք Արցախը և հարակից տարածքները։ Ֆուտբոլային խաղի ժամանակ մենք գոլ խփեցինք և հաղթողի դիրքերում էինք։ Հետո, մենք պարտվեցինք աշնանային պատերազմում, իսկ ռումինացի ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին և որոշ ժամանակ հաղթողն իրենք էին, բայց հայ ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ և հաղթեցին։ Ուրեմն՝ պետք է պայքարենք և հաղթենք։ Մեր հավաքականը հաղթեց օտար մարզիչի՝ իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ, սփյուռքից հրավիրված ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Հիմա էլ մենք պետք է գտնենք օտար դաշնակից պետություն և սփյուռքի ուժերն օգտագործելով հասնենք հաղթանակի՝ պատմական ճշմարտության վերականգնմանը։ Մեր ֆուտբոլիստները պարտվելու ժամանակ չմտածեցին, որ կարող է ավելի խոշոր հաշվով պարտվեն, պահպանեն գոնե գոլերի այդ աննշան՝ 1:2 տարբերությունը։ Նրանք պայքարեցին մինչև վերջ։ Այսինքն՝ մենք էլ պետք է պայքարենք մինչև վերջ, ոչ թե պահպանելու Արցախի այդ փոքր հողակտորը, այլ վերադրձնելու նրա սահմանները և պատմական Արցախի տարածքները։ Ազգային հավաքականի ֆուտբոլիստները պարտվելով հարձակվեցին ավելի վճռական կերպով։ Ուրեմն՝ մենք էլ պետք է հարձակվենք։ Բայց դա չի նշանակում զենք վերձնել կամ հրասայլ նստել ու քշել առաջ։ Հարձակման համար կան բազմաթիվ ճանապարհներ։ Ինչպես Հայաստան-Ռումինիա խաղում հաղթական իրենց վճռորոշ բաժինն ունեցա սփյուռքահայ ֆուտբոլիստները, այնպես էլ ՀՀ-ՌԴ, ՀՀ-Թուրքիա կամ Ադրբեջան դիմակայունությունում մեզ օգնության կարող է հասնել Սփյուռքը։

Ապրիլի 24-ը թող լնի 30 տարի ուշացած այն մեկնակետը, որի ժամանակ մենք սկսենք հարձակումը։

Հայ Դատը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենից ցեղասպանության ճանաչման փոխարեն պետք է պահանջի «Իրավարար վճռի» իրականացում։ Ցեղասպանություն (Genoside) արտասանումը կամ դրա ճանաչումը բարոյական խնդիր է, իսկ մենք պետք է լուծենք իրավական խնդիրը՝ մեր տարածքների վերադարձման խնդիրը։ Այս հարցն առաջ քաշելով, հզոր հարված կհասցնենք թուրքական իշխանություններին, ովքեր ցանկանում են Մեծ Թուրան ստեղծել։ Մասամբ Մեծ Հայաստանի կազմավորումը հզոր «պատնեշ» կլինի նրանց երազանքների իրականացման ճանապարհին։

Change.org կայքում Քիմ Քարդաշյանի և Սերժ Թանգյանի նախաձեռնությամբ միջազգային ստորագրահավաք է ընդանում մեր հայ ռազմագերիների վերադարձման առիթով։ Ապրիլի 24-ին էլ պետք է սկսենք մեր պահանջատիրության հարցի բարձրացումը։ ՀՀ-ի իշխանություններն արդեն 30 տարի չեն ցանկանում, միգուցե չեն թողնում կամ էլ չեն կարողանում բարձրացնել այդ հարցը։ Նրանք կաշկանդված են այդ հարցա բարձրացնելու համար։ Ուրեմն՝ Սփյուռքը պետք է նախաձեռնողը լինի, նա պետք է հարձակվի՝ հարցը բարձրացնելով, Սփյուռքի ժողովուրդն է կորցրել հայրենիքը և նա էլ պետք է վերադարձնի այն։ Սփյուռքն է պահանջատերը․․․

Մեր դիվանագիտական շրջանակները, կարծես թե, հենց «դիվանի» (բազմոցի) փոփոխություններով են զբաղված (թե որ բազմոցն է ավելի լավը՝ հանգստանալու համար), իրենց գիտությունը այդտեղ են զարգացնում։

Այս պայմաններում անհրաժեշտ է համախմբվել (անընդհատ կրկնում ենք սա, բայց առայժմ անօգուտ) պահանջատիրության գաղափարի շուրջ։ Սա է լինելու մեր հարձակման ուղղությունը։ Հայկական բոլոր գաղթօջախներում ապրիլի 24-ին անհրաժեշտ է դուրս գալ պահանջատիրական պաստառներով, պահանջատիրական նամակներ գրել Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների ղեկավարներին, պահանջատիրական ուղերձներ հանձնել այդ երկրների դեսպաններին ու հյուպատոսներին։ Հիմնական թիրախը պետք է լինի ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացրած «Իրավարար վճռի» իրականացման պահանջը։ Այն իրագործելով, մենք կհասնենք Թուրքիայի մասնատմանը։ Զենքի ուժով կամ էլ հզորանալով չենք կարող հաղթել, մենք չենք կարող համեմատվել Թուրքիայի հետ։ Նրա կամ Ադրբեջանի հնարավորություններն ու միջոցներն ավելի շատ են։ Ուրեմն՝ պետք է պայքարենք դիվանագիտորեն։ Եթե մենք դիվանագիտություն ու կամք ունենայինք, Արցախի կարգավիճակը վաղուց լուծված կլիներ։ «Իրավարար վճիռը» այն իրավական, իրատեսական փաստաթուղթն է, որով պետք է հաղթենք։ ՌԴ-ում էլ մեր հայ ռուսամոլ քաղաքագետներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում պուտինյան քաղաքականությունն առաջ տանելուն, պետք է հասկացնել, որ բարձրացնեն ու սկսեն ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի առ ոչինչ համարելու գործընթացը։ Նաև առ ոչինչ պետք է համարվի 1921 թվականի հուլիսի 4-5-ը կայացրած Կավբյուրոյի որոշումը։

Հասկանում ենք, որ ռուս-թուրքական սիրախաղը շարունակվում է, բայց այն երկար չի տևի, այն պետք է «պայթի»։ Հյուսիսային Կովկասում, ՌԴ-ի բազմաթիվ քաղաքներում անընդհատ իրականացվում են ահաբեկչական գործողություններ կամ դրանք բացահայտվում ու չեզոքացվում են։ Միևնույն է, նրանք՝ մահմեդական ահաբեկիչները չեն ընկրկում։ Նրանք գնում են իրենց նպատակին՝ թուրքալեզու ժողովուրդների անկախացմանն ու միավորմանը։ ՌԴ-ի քաղաքականապես ամենաթույլ շրջանը Հյուսիսային Կովկասն է՝ մահմեդական ժողովուրդների հանրապետությունները։ Այսինքն՝ հենց այնտեղից էլ սկսվելու է ՌԴ-ի մասնատումը, որին կարող ենք նպաստել նաև մենք՝ հայերս։ Իսկ դրան հասնելու համար մեր դաշնակիցը պետք է լինի ԱՄՆ-ը։ Իրենք էլ էն պայմաններ ստեղծում ՌԴ-ի մասնատման համար, բազմաթիվ պատժամիջոցների և այլ գործողությունների շնորհիվ։ ՆԱՏՕ-ի, Արևմտյան Եվրոպայի ղեկավարներ, գեներալներն արդեն ծրագրեր են կազմել, թե որ թատերաբեմից պետք է հարձակվեն։ Բազմաթիվ սցենարներ են հրապարակվել մամուլում Կալինինգրադի, մերձբալթյան երկրների, Ուկրաինայի, Ղրիմի, Բելուռուսիայի կողմից հարձակման համար։

Սփյուռքի խնդիրն է՝ ՀՀ-ի արտաքին հարաբերությունների հարցը տանել պահանջատիրության հունով։ Որպես Սփյուռքի միասնական կառույց, անհրաժեշտ է բոլոր գաղթօջախներում պատգամավորներ ընտրել Համահայկական Վերնախորհուրդի (սենատի) կազմում, որի կազմավորման համար տեղեկություններ կարելի է ստանալ համացանցից (http://senate.panarm.info/), և կանոնակարգված, համակարգված աշխատանքներ կատարել։ Սփյուռքը կաշկանդված չպետք է լինի, նա ճնշումների չի կարող ենթարկվել, եթե միասնական լինի ու հաստատակամ։ Ավանդական կուսակցություններն ու Հայ Դատի գրասենյակները բոլոր երկներում պետք է աշխուժացնեն պահանջատիրական շարժումն ու դուրս գան պայքարի։ Նպատակը մեկն է՝ հավատալ, պայքարել ու հաղթել։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք՝ պետք է հարձակվենք դիվանագիտական ճանապարհով, քաղաքական ակտիվությամբ։ Չպետք է ձեռքներս ծալած նստենք և սպասենք թե ռուս-թուրքական չարիքի կենտրոնը հերթական ինչ ծրագրեր է ցանկանում իրականացնել հայ ազգի նկատմամբ։

«XXI դարը մերն է լինելու»։

          ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

            Լրագրողների միջազգային միության անդամ

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img