Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ: «Արմենպրես»—ին այս մասին տեղեկացրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները:
«Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Այնուհետև պատարագից հետո Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի դիմաց Վեհափառ Հայրապետի նախագահությամբ պիտի կատարվի Բարեխոսական կարգ: Կհնչի Վեհափառ Հայրապետի Հայրապետական պատգամը»,-նշեց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:
Ավարտին ծաղկեպսակների զետեղում կլինի Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի մոտ: