Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Պրոթեզավորում ստացած հայրենիքի պաշտպան Արամ Արզումանյանի պատմությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում գործող պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայում, որը հիմնվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԵՊԲՀ, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի ջանքերով, շարունակվում է ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման գործընթացը: 

Վերջին պատերազմի հետևանքով վերջույթներ կորցրած տղաների համար պրոթեզները պատրաստվում են հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթի կողմից: Դրանք անցնում են երկարատև պատրաստման փուլերով, որ ապահովեն այն կրողների հնարավորինս հարմարավետ քայլքը:

Հոլանդացի մասնագետը նաև իր հմտություններն է փոխանցում կենտրոնի երկու ֆիզիոթերապիստներին, ովքեր մոտ ապագայում կկիրառեն պրոթեզաբանից ստացած գիտելիքներն ու կօգնեն լիարժեք կյանք վերադառնալ հայրենիքի պաշտպաններին: Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդեն պրոթեզավորվել ու շարունակում է վերականգնողական բուժումը Զինվորի տանը: Խայս Ֆան Խենթը զննում ու խորհուրդներ է տալիս արդեն պրոթեզավորման բարդ փուլով անցած բոլոր շահառուներին:

Տասնիննամյա Արամ Արզումանյանն ութ վիրահատություն է տարել, որից հետո անցել երկու ոտքերի պրոթեզավորման գործընթացը: «Պրոթեզներով քայլելու գործընթացն ավելի դժվար էի պատկերացնում, բայց բավականին հեշտ ստացվեց: Առաջին պրոթեզը հարմար չէր, այլ պրոթեզ տրամադրեցին: Հիմա փորձում ենք հասկանալ՝ որն է ինձ հարմար, որ դրանցով քայլեմ: Այստեղ վերաբերվում են որպես ընտանիքի անդամի»,-ասաց նա:

Հայրենիքի պաշտպանները վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիստների ու այլ մասնագետների անմիջական օգնությամբ, տարբեր բարդության վարժությունների միջոցով, աստիճանաբար փորձում են վերադառնալ առողջ և բնական քայլքին: «Միայն այստեղ չեմ աշխատում, տանն էլ եմ պարապում: Փորձում եմ մեջքս ուղիղ քայլել, ինչպես առաջ»,-նշեց Արամ Արզումանյանը:

Նա վստահ է, որ հասարակության մեջ ինտեգրման խնդիր չի ունենալու. շարունակելու է կիսատ թողած ուսումն ու անպայման զբաղվելու է սիրելի աշխատանքով: «Մեր տղաներին, ովքեր որևէ վերջույթ են կորցրել, ինչ-որ մասնիկ իրենց կյանքից պոկվել է, խորհուրդ կտամ միշտ առաջ նայեն: Մտածեն, որ իրենք ավելի ուժեղ են լինելու այս կյանքում: Թող կյանքում երբեք չկոտրվեն»,-իր կարգավիճակում հայտնված այլ մարդկանց հորդորեց Արամը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img