Չորեքշաբթի, 21 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

Գրախօսական. հրատարակվել է Հրանուշ Հրանտի Հակոբյանի՝ ‹‹Հիշում ենք և Պահանջում›› վերտառությամբ գիրքը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Գրախօսական

Ա­ՇՈՏ ՄԵԼ­ՔՈ­ՆԵԱ­Ն

ՀՀ ­Գի­տու­թիւն­նե­րի Ազ­գային Ա­կա­դե­մի­այի

Պատ­մու­թեան ինս­ի­տու­տի տնօ­րէն, ա­կա­դե­մի­կոս

Սիրելի  ընթերցող,

­հրատարակվել է Հրանուշ Հրանտի Հակոբյանի՝ ‹‹Հիշում ենք և Պահանջում›› վերտառությամբ գիրքը։

Աշխատանքը  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները նախապատրաստելիս և անցկացնելիս՝ հեղինակի գիտական, հրապարակախոսական ակտիվ գործունեության առհավատչյան է։

Հայոց ցեղասպանության թեման շատ արդիական է նաև այսօր, քանզի Արցախյան պատերազմին ի ցույց դրվեցին թուրք-ադրբեջանական վայրագ տանդեմի հանցավոր նկրտումները, ցեղասպանական գործողությունները։

Հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում հայ ժո­ղո­վուրդն ու­նե­ցել է փա­ռա­վոր հաղ­թա­նակ­ներ, նվա­ճում­ներ և ցա­վո­ք՝ դժ­վա­րին ու ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով լի ժա­մա­նակ­ներ, ո­րոն­ցից ա­մե­նա­դա­ժա­նը 1894-1923թթ. Հայոց ցե­ղաս­պա­նու­թյունն է, որն ի­րա­կա­նաց­րեց օս­մա­նյան կայսրությունը՝ Թուր­քի­ան։  Հեղինակը գրեթե իր բոլոր ելույթներում  ներկայացնում է , որ  սուլ­թան Հա­մի­դի, ա­պա ե­րիտ­թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան հայա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյան նպա­տա­կը հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ հայ­րե­նի հո­ղում ապ­րող հայ էթ­նո­սի ոչն­չա­ցումն էր։

Հ․ Հակոբյանը, աշխատության տարբեր հատվածներում և կոնկրետ տվյալների հղում կատարելով, ևս մեկ անգամ փաստում է, որ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հային պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին և պա­տե­րազ­մի քո­ղի տակ Հայոց ցե­ղաս­պա­նու­թյունն ահ­ռե­լի չա­փե­րի հա­սավ, և  աշ­խար­հի հզոր­նե­րի թո­ղտ­վու­թյա­մբ, նրա­նց սա­ռն ու ան­տար­բեր հայաց­քի ներ­քո ե­ղեռ­նա­զա­րկ ե­ղավ մի ողջ ժո­ղո­վուրդ։ Տե­ղա­հան ար­վե­ցին և մահ­վան ճամ­փե­քով ա­նա­պատ քշ­վե­ցին մի­լի­ո­նա­վոր հայեր, հա­րյուր հա­զա­րա­վոր ան­թաղ դիերով ծա­ծկ­վե­ցին ա­րա­բա­կան ա­նա­պատ­նե­րը. ան­մեղ զո­հե­րի հոգինե­րն ապրողների համար մինչ օրս էլ պատ­մա­կան ճշ­մար­տու­թյան ըն­դուն­ման կոչ­նակ են հն­չեց­նում, պա­հան­ջում ար­դա­րու­թյան վե­րա­կա­նգ­նում։

Աշխատության մեջ քանիցս անդրադարձ է կատարվում մշակութային եղեռնին, պատկերավոր և հուզիչ ներկայացվում, թե ինչպես է թուր­քա­կան իշ­խա­նու­թյունն ան­թա­քույց մո­լուց­քով ոչն­չաց­րել քա­ղա­քա­կի­րթ ազ­գի մշա­կու­թային ար­ժեք­նե­րը, դա­րե­րով ստե­ղծ­ված հա­րս­տու­թյու­նը՝ կալ­վածք­նե­րն ու շի­նու­թյուն­նե­րը, յու­րաց­րել գույ­քը, դրա­մա­կան ու նյու­թա­կան այլ մի­ջոց­նե­րը, ի չիք դա­րձ­րել բան­կային խնայո­ղու­թյուն­նե­րը։ Ա­վե­րվել, քա­րու­քա­նդ են ար­վել քրիս­տո­նյա ազ­գի հետ­քե­րը՝ մեր դա­րա­վոր ե­կե­ղե­ցի­ներն ու վան­քե­րը, խաչ­քա­րե­րն ու հու­շար­ձան­նե­րը, հրո ճա­րակ են դա­րձ­ել ձե­ռա­գիր մա­տյան­նե­րն ու գրա­վոր հի­շա­տա­կա­րան­նե­րը, այ­սի­նքն՝ ան­խնա ջն­ջել կամ սե­փա­կա­նացրել են այն ա­մե­նը, ին­չը հայ­կա­կան էր․ հայոց պատ­մու­թյու­նը, հայ­կա­կան մշա­կույ­թը, հայոց դա­վա­նան­քի մա­րմ­նա­վո­րում­նե­րը, սրբատեղիները, ինչը, ավաղ, շարունակվում է նաև մեր օրերում՝ Արցախում։ Այս համատեքստում տարբեր ելույթներում  նա ընդծում է, որ  Թուր­քի­այում մշա­կու­թային ցե­ղաս­պա­նու­թյան ար­դյուն­քում հայ ժո­ղո­վուր­դը կո­րց­րել է լեզ­վի կար­ևոր բաղ­կա­ցու­ցիչ հան­դի­սա­ցող իր տասնյակ բար­բառ­նե­րից շա­տե­րը, աղ­ճատ­վել է լե­զուն և պատահական չէ, որ  Հայե­րե­նի ճյու­ղե­րից մե­կը՝ Արևմ­տա­հայե­րե­նը ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի կող­մից դաս­վել է վտա­նգ­ված լե­զու­նե­րի շար­քը։ Եվ  տեղին է հեղինակի դիտարկումը /Սրբորոեն պահենք՝ մեր ազգային ինքնության և լինելիության վկայականը, էջ 403-412/ որ այ­սօր օս­ման­ցի­նե­րի պատ­ճա­ռով ոչ մի­այն լեզ­վի պահ­պան­ման, այլև վե­րա­կա­նգ­նման խն­դիր ու­նե­նք։

Գրքում հեղինակը ներկայացնում է Հայկական  սփյուռքի և հայ համայնքների ձևավորման, Հայոց ցեղասպանությունից հրաշ­քով փրկված, օ­տարազգի մի­սի­ո­ներ­նե­րի, դի­վա­նա­գետ­նե­րի, հոգ­ևո­րա­կան­նե­րի ջան­քե­րով Սի­րի­ա, Լի­բա­նան, ա­պա՝ Ֆրան­սի­ա, ԱՄՆ, Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա հասած և այլ երկր­ներում ապաստանած մեր տա­ռա­պյալ ժո­ղո­վր­դի բե­կոր­նե­րի  վե­րըն­ձյուղ­ման հոգեցունց պատմությունը։ Նկարագրում է, որ  հայի ա­մուր կամ­քը, կենսահաստատ ուժն ու համ­բե­րու­թյու­նը, տաղանդն ու աշ­խա­տա­սի­րու­թյու­նը, ապ­րե­լով վրեժ լու­ծե­լու ան­հագ ձգ­տու­մը տվե­ցին ի­րե­նց պտուղ­նե­րը։ Եվ որբ, սո­վալ­լուկ ու ա­նօգ­նա­կան, մի­ա­ժա­մա­նա­կ՝ ան­կոտ­րում հայը մեր­ժեց մահ­վան մա­հի­ճը և փյու­նի­կի նման հառ­նեց մո­խիր­նե­րից։ Նա իր ստեղ­ծա­գո­րծ ու ա­րա­րող տե­սա­կի, նվի­րու­մի, մա­րդ­կային բա­րձր ո­րակ­նե­րի շնոր­հիվ օ­տար ա­փե­րում ար­մատ­ներ ձգեց ու հաս­տատ­վեց, կայա­ցավ որ­պես տվյալ երկ­րի օ­րի­նա­պա­շտ քա­ղա­քա­ցի, մաս­նակ­ցեց իր երկ­րո­րդ հայ­րե­նի­քի տն­տե­սա­կան, մշա­կու­թային, քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան կյան­քին և հա­րու­թյուն ա­ռավ որ­պես Հայ­կա­կան Սփյուռք՝ ընդ­գր­կե­լով աշ­խար­հի հա­րյու­րից ա­վե­լի երկր­ներ։­

Հրանուշ Հակոբյանն առանձնակի սիրով է անդրադառնում ազգային կառույցների՝ Հայկական Սփյուռքի համախմբմանն ու կազմակերպմանն ուղղված գործունեությանը և բերում նրանց մասին ճշգրտված վիճակագրություն։ Այ­սօր Եր­կիր մո­լո­րա­կի չո­րս ծա­գե­րում գոր­ծում են հայ­կա­կան հա­մայնք­նե­ր՝ ի­րե­նց հա­զա­րից ա­վե­լի դպ­րոց­նե­րով, յոթ հա­րյու­րից ա­վե­լի մշա­կու­թային կե­նտ­րոն­նե­րով, բյուր ե­կե­ղե­ցի­նե­րով ու հու­շար­ձան­նե­րով, հայ­կա­կան և քրիս­տո­նե­ու­թյան խո­րհր­դա­նիշ հան­դի­սա­ցող մոտ հա­զար խաչ­քա­րե­րով, ե­րեք ա­վան­դա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րով, ե­րե­սուն հա­զա­րից ա­վե­լի բա­րե­գոր­ծա­կան, ե­րի­տա­սար­դա­կան, կրթական, մար­զա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան, մշա­կու­թային, կա­նա­նց և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րով, հա­րյու­րից ա­վե­լի հա­մալ­սա­րա­նա­կան հայ­կա­կան կե­նտ­րոն­նե­րով, քա­ռա­սու­նից ա­վե­լի հա­մա­հայ­կա­կան կա­ռույց­նե­րով, սոցիալ-մշա­կու­թային և այլ հաստատություննե­րով։­

Գրքում Հ․ Հակոբյանը յուրահատուկ  ոգևորությամբ  է անդրադառնում հայ ժողովրդի տաղանդավոր զավակների գործունեությանը՝ աշխարհի տարբեր երկրներում։ Աշ­խար­հաս­փյուռ հայու­թյու­նը ծնեց հա­մաշ­խար­հային ճա­նա­չում ու­նե­ցող մտա­վո­րա­կան­ներ, գիտ­նա­կան­ներ ու գյու­տա­րար­ներ, ճար­տա­րա­պետ­ներ ու ճար­տա­րա­գետ­ներ, եր­գիչ­ներ ու նկա­րիչ­ներ, գրող­ներ ու կա­ռա­վա­րիչ­ներ, գոր­ծա­րար­ներ ու հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ո­րո­նք հս­կայա­կան նպա­ստ բե­րե­ցին հա­մաշ­խար­հային քա­ղա­քա­կր­թու­թյան զար­գաց­մա­նը։ Եվ ի­րոք, հայե­րի ա­վան­դը հա­մաշ­խար­հային ա­ռա­ջըն­թա­ցի, գի­տու­թյան, կրթության, մշա­կույ­թի, տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծում հսկայական է։

Ա­մե­նուր հայը վաս­տա­կեց ա­նուն ու պա­տիվ, ար­ժա­նի­ո­րեն վայե­լեց օ­տար­նե­րի հար­գա­նքն ու սե­րը, ձևա­վո­րեց վս­տա­հու­թյուն և ակ­նա­ծա­նք հայու­թյան և Հայաս­տա­նի նկատ­մա­մբ։ Սփյուռ­քի մեր ազ­գա­կից­նե­րը դար­ձան հայ­րե­նի­քի դես­պան­նե­րը հա­րյու­րա­վոր պե­տու­թյուն­նե­րում։

­Հեղինակն ընդգծում է աշխահատարած հայության ազգային ինքնության պահպանման և համաշխարհայնացմանը դիմագրավելու կամքն ու ձգտումը։ Դառ­նա­լով աշ­խար­հի քա­ղա­քա­ցի­նե­ր՝ հայե­րը հա­վա­տա­րիմ մնա­ցին ի­րե­նց ազ­գային ինք­նու­թյա­նը, հայ­կա­կան ըն­տա­նե­կան ա­վան­դույթ­նե­րին, հա­վատ­քին, Հայ­րե­նի­քին։ 21-րդ դա­րում կի­րթ և գրա­գետ, կա­րող և նա­խա­ձեռ­նող հայ ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կում է Հայ դա­տի պա­հան­ջա­տե­րը լի­նել, պայ­քա­րում է ար­դա­րու­թյան հաս­տատ­ման, իր պա­պե­րի կո­րց­րած ի­րա­վունք­նե­րի վե­րա­կա­նգն­ման հա­մար։

Թե¢  գիտական հոդվածներում,  թե¢ հրապարակային ելույթներում ակնհայտ է հեղինակի այն համոզմունքը, որ հենց ցեղասպանության ենթարկված ժողովրդի զավակները պետք է պայքարեն ցեղասպանությունների դեմ։   Հայու­թյու­նը պայ­քա­րում է ոչ միայն իր ոտնահարված իրավունքների վերականգնման, այլ նաև  որ­ևէ այլ երկ­րում ցե­ղաս­պա­նու­թյու­նը բա­ցա­ռե­լու, մա­րդ­կու­թյան դեմ ուղղ­ված ա­մե­նա­ծա­նր ոճ­րա­գոր­ծու­թյան հնարավորությունը մե­կը­նդ­մի­շտ բացառե­լու հա­մար։

Ուստի, պա­տա­հա­կան չէր, որ 2015 թվա­կա­նին ստե­ղծ­վեց Հայոց  ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցը նա­խա­պատ­րաս­տող և մի­ջո­ցա­ռում­նե­րը հա­մա­կար­գող պե­տա­կան հա­նձ­նա­ժո­ղո­վ՝ ՀՀ նա­խա­գա­հի գլ­խա­վո­րու­թյա­մբ, նա­խա­պատ­րա­ստ­վե­ցին և ի­րա­կա­նաց­վե­ցին լայ­նա­մա­սշ­տաբ ծրագ­րեր ու ան­նա­խա­դեպ ձեռ­նա­րկ­ներ Հայ­րե­նի­քում՝ Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում,  Ար­ցա­խում, և ի­հար­կե նաև Սփյուռ­քում։ Աշխատանքում կարևոր տեղ է հատկացվել ինչպես պետական հանձնաժողովի գործունեությանը, այնպես էլ Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի լայնամաշտաբ աշխատանքների լուսաբանմանը։

 Հեղինակը նշում է, որ Պե­տա­կան հա­նձ­նա­ժո­ղո­վի կազ­մում ընդ­գրկ­վե­լ էին ոչ միայն հայաստանյան և Արցախի պետական-քաղաքական գործիչներ, բարեգործներ, այլ  նաև Հայ­կա­կան Սփյուռ­քի հոգևոր, մշակութային, հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­ներ, աշ­խար­հա­հռ­չակ հայեր, և այն ձեռք էր բերել համահայկական կառույցի նշանակություն։ Պետական հանձնաժողովի նիստերին հեղինակի ներկայացրած զեկուցումների մեծ մասը վերաբերում է տարածաշրջանային հանձնաժողովների կատարած հսկայածավալ աշխատանքներին։  Տա­րա­ծա­շր­ջան­նե­րում կազ­մա­վոր­վե­լ էին  վաթ­սու­նից ա­վե­լի հա­նձ­նա­ժո­ղով­ներ, յու­րա­քան­չյուր հա­մայն­քի ներ­սում ձևա­վոր­վել­ էին հա­նձ­նա­խմ­բե­ր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  մի­ջո­ցա­ռում­նե­րը նա­խա­պատ­րաս­տե­լու և պատշաճ ան­ցկաց­նե­լու հա­մար։

Տիկին Հակոբյանը կատարված բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքները դաս-դասել է և ընդգծել, որ ազ­գային ո­գով մի­ա­վոր­վա­ծ՝ սփյուռքյան կառույցները ծավալել են գործունեություն՝ քա­ղա­քա­կան, քա­րոզ­չա­կան, կրթամշակութային, գի­տա­կան, գի­տա­հե­տա­զո­տա­կան, հա­մայն­քային, ե­կե­ղե­ցի­նե­րի և մշա­կու­թային հու­շար­ձան­նե­րի, խաչ­քա­րե­րի, հա­մա­լիր­նե­րի կա­ռուց­ման ու վե­րա­նո­րոգ­ման ուղ­ղու­թյուն­նե­րով։  Գրքում արված կարևոր հետևություններից է նաև այն, որ Հայ­կա­կան Սփյուռ­քի և Հայոց պե­տու­թյան մի­աս­նա­կա­նու­թյա­մբ ա­ռա­վել մեծ թափ ստա­ցավ թուր­քա­կան ժխ­տո­ղա­կան, կեղ­ծա­րար քա­ղա­քա­կանու­թյան դեմ պայ­քա­րը։ Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը, ոչն­չի դեմ կա­նգ չառ­նե­լով, փո­խե­ցին նույ­նի­սկ Գա­լեո­պո­լի­ի ճա­կա­տա­մար­տի օ­րը և փոր­ձե­ցին այն նշել 2015թ. ապ­րի­լի 24-ին՝ չկանխատեսելով, որ դրա­նով իսկ ա­ռա­վել նպաս­տեցին  Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին տե­ղե­կատ­վա­կան-քա­րոզ­չա­կան ան­նա­խա­դեպ արշավին։

Էական է հեղինակի այն եզրահանգումը, որ հայ ժողովրդի պայ­քա­րը չի ա­վա­րտ­վել և չի ա­վա­րտ­վի, քա­նի դեռ ի­րա­կա­նու­թյուն չեն դար­ձել հայոց ի­րա­վունք­նե­րի վե­րա­կա­նգ­նու­մը, պատ­մա­կան ար­դա­րու­թյան ու ճշ­մար­տու­թյան ճա­նա­չու­մը։

Պայ­քա­րը գնա­լով հզո­րա­նում և նոր թափ է ստա­նում, քան­զի պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը որ­ևէ կե­րպ ջն­ջել հնա­րա­վոր չէ։ Հայու­թյան սե­րունդ­նե­րը շա­րու­նա­կե­լու են հի­շել և հի­շեց­նել աշ­խար­հին ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին․ «­Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը յու­րա­քան­չյու­րի­նս է և բո­լո­րի­նս։

Հրանուշ Հակոբյանը երախտագիտությամբ է հիշում ոչ միայն միսիոներներին, այդ դժնի ժամանակներում հայ ժողովրդին ձեռք մեկնած երկրներին, ազգերին ու անհատներին, այլև հիշատակում է բոլոր այն պետություններին և հայտնի գործիչներին, որոնք անցնող տարիներին անդրադարձ են կատարել Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին։ 

Առանձնակի շնորհակալությամբ է ընթերցողին ներկայացնում Հռոմի Պապ Ֆրացիսկոսի կողմից Վատիկանում տրված Պատարագը, հայ ժողովրդին և աշխարհին ուղղված նրա  խորիմաստ խոսքերը․․․

 Հեղինակը քանիցս անդրադարձել է Հռոմի Պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաստին՝ որպես հայ ժողովրդին տրված բարձր գնահատական, նրա հանճարեղ զավակին ըստ արժանվույն գնահատելու աննախադեպ իրողություն։  

Նշել է, որ բազ­մա­թիվ երկր­ներ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ըն­դու­նել են օ­րե­նք­ներ, ո­րո­շում­ներ, բա­նաձ­ևեր ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ, և այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան է։

 Հեղինակը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդն ան­վե­րա­պա­հո­րեն և մի­աս­նա­բար շա­րու­նա­կե­լու  է  Հայ Դա­տի հա­մար պայ­քա­րը, քա­նի դեռ Թուր­քի­ան՝ որ­պես օս­մա­նյան կայս­րու­թյան ի­րա­վա­հա­ջո­րդ, չի ճա­նա­չել ու դա­տա­պար­տել Հայոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը և չի զբաղ­վել հետ­ևա­նք­նե­րի վե­րաց­ման հար­ցե­րով։

Աշխատության մի գլխում զետեղված է հեղինակի՝ «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի այն հատվածը, որը վերնագրված է «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» և նկարագրում է  Թուրքիայի հայկական համայնքը, անդրադառնում  ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրներին, հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ճակատագրին։

Աշխատանքը գնահատելի է նաև այն առումով, որ անդրադառնում է մեր օրերին և ներկայացնում հեղինակի արձագանքը  Արցախյան 2020 թվականի պատերազմին։ Այստեղ այն հոդվածներն են ու կոչերը, որոնք հեղինակն ուղղել է Հայկական Սփյուռքին, աշխարհի պառլամենտականներին,  Ռուսաստանի Դաշնության Պետական Դումային, ներկայացրել է օրհասական իրավիճակը, նկարագրել, թե ինչպես է Արցախը, հրե բոցերում, միայնակ պայքարում միջազգային ահաբեկիչների դեմ՝ հորդորելով օգնել և օր առաջ դադարեցնել պատերազմը, կանխել ահաբեկիչ պետությունների և կազմավորումների հանցավոր գործունեությունը։

Գրքում տեղ են գտել Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցի պե­տա­կան հա­նձ­նա­ժո­ղո­վի ­և տա­րա­ծա­շր­ջա­նային հա­նձ­նա­խմ­բե­րի կազ­մերը,  ՀՀ Սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյան կող­մից Սփյուռ­քի հայ­կա­կան հա­մայնք­նե­րի, տա­րա­ծա­շր­ջա­նային հա­նձ­նա­խմ­բե­րի հետ հա­մա­տեղ մշակած և իրականացրած Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գի­րը։

Աշխատության մեջ հեղինակը կարևորում է Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցի Հա­մա­հայ­կա­կան հռ­չա­կա­գի­րի ընդունման փաստը, վերլուծում Հռչակագրում ամրագրված դրույթներն ու  սկզբունքները, հիմնական ուղերձները ուղղված տարբեր պետություններին, կառույցներին և ապագա սերնդին։         

Հեղինակն իր ելույթներում ընդգծում է, որ օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությունը, միջազգային իրավունքին համապատասխան, վաղեմության ժամկետ չունի և երիտասարդությանը, եկող սերունդներին կոչ է անում շարունակելու պայքարը հայության ոտնահարված իրավունքների վերականգնման, պատմական արդարության ու ճշմարտության  հաղթանակի և ցեղասպանությունների կանխման համար։

Գրքի ամփոփիչ մասում՝ որպես առանձին հավելված, ներկայացված է Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցի Հա­մա­հայ­կա­կան հռ­չա­կա­գ­րի տեքստը։

Հրանուշ Հակոբյանը աշխատանքի եզրափակիչ հատվածում զետեղել է նաև  բոլոր այն պե­տու­թյուն­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու մար­մին­նե­րի ցան­կը, ո­րո­նք ճա­նա­չել են Հայոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։

Գր­քի հե­ղի­նա­կը տա­րի­ներ շարունակ ե­ղել է Հայոց պա­հան­ջա­տի­րու­թյա­նն առնչ­վող գոր­ծըն­թաց­նե­րի կի­զա­կե­տում, և այս գր­քում  նա ի մի է բեր­ել  իր  գի­տա­կան, հրա­պա­րա­կա­խո­սա­կան, քա­ղա­քա­կան, մշա­կու­թային բնույ­թի հոդ­ված­նե­րն ու զե­կու­ցում­նե­րը, ե­լույթ­նե­րն ու այլ նյու­թե­ր՝ նվիր­ված Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան հիմ­նա­հար­ցին։

        Հրանուշ Հակոբյանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ ազգային պայքարի  հետագա շարունակության վերաբերյալ ներկա­յացրել է նաև  գիտագործնական, կազմակերպական բնույթի բազմաթիվ առաջարկներ ու երաշխավորություններ, որոնք կարող են օգտագործվել Հայկական Սփյուռքում և Հայրենիքում։

      Աշխատությունը կարևոր ներդրում է  Հայոց  ցեղասպանության պատմության,  սփյուռքագիտության մեջ և կարող է օգտակար լինել հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց,  ուսա­նողների,  հետազոտողների, սփյուռքյան կառույցների, ցեղասպանագետների, սփյուռ­քագետների, նաև ընթերցողների լայն շրջանակի համար։ 

Ա­ՇՈՏ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­Ն

ՀՀ ­Գի­տու­թյուն­նե­րի Ազ­գային Ա­կա­դե­մի­այի

Պատ­մու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն, ա­կա­դե­մի­կոս

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img