Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Պահպանելով հայկական մշակութային ժառանգությունն ու ավանդույթները. Տեղի ունեցավ «Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք Հայաստանում նշվող հուշարձանների պահպանման օրվա ու այս տարվա մի յուրահատուկ ծրագրի մասին,որը նվիրվում է  հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1838 թվական) Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200 ամյակին: Մի քանի խոսքով ներկայացնեմ հուշարձանների պահպանության օրվա պատմությունն ու խորհուրդը: Այսպիսով՝1982 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը «ԻԿՕՄՕՍ» ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` կոչ անելով  հնագիտական և մոնումենտալ ժառանգության վայրերն այդ օրը նշանավորել հատուկ նախաձեռնություններով ու միջոցառումներով:

Տարիներ շարունակ ԻԿՕՄՕՍ-ն առաջարկում է որևէ թեմա` օրվա խորհուրդը համարելով մշակութային ժառանգության  լայն ընդգրկման լուսաբանումը: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա՝ ապրիլի 18-ի, այս տարվա թեման է՝ «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ»:

«Մշակութային ժառանգության պահպանությունը պահանջում է անցյալի քննադատական վերլուծություն, քանի որ այդ պրակտիկան պահանջում է ապագայի ապահովում: Ընդունելով բազմազանության առավել մեծ ընդգրկման և ճանաչման համընդհանուր  կոչերը` 2021 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը  հրավիրում է բոլոր մասնակիցներին անդրադառնալ, վերաիմաստավորել և վերանայել գոյություն ունեցող նարատիվները:Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ապահովելու բաց հարթակ լայն ներգրավվածության և մասնակցության համար: Այդ օրը, մասնավորապես, պատեհ հնարավորություն է ժառանգության բազմազանության նկատմամբ բարձրացնել հասարակության զգայականությունը, մեկտեղել այդ ժառանգության պահպանության և պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել ժառանգության խոցելիության վրա»,- նշում են «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունից:

Ավանդույթի համաձայն` ապրիլի 18-ին առաջադրված թեմային համահունչ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. դրամաշնորհային ծրագրերի շրջանակում  իրականացված «Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին: Ծրագրի արդյունքում ստեղծվել են  2D ձևաչափով 7 անիմացիոն հոլովակներ` Հայաստանի հայտնի  և անհայտ հուշարձաններ /Գնդեվանք, Աղջկա բերդ, Թանահատի վանք, Մանթաշաբերդ, Ջրահարսի վարսեր, Սելիմի քարավանատուն, Մեծամոր արգելոց-թանգարան/  այցելելու և այդ հուշարձանների տարածքում որոշակի կանոնների հետևելու մասին:  Դիտելով յուրաքանչյուր հոլովակ մտովի տեղափոխվեցինք մեր երկրի պատմության հեռավոր անցյալ՝ բացահայտելով դրա հետաքրքիր ու ճակատագրական փաստերը:Այսպիսով՝անիմացիոն հոլովակները երկլեզու են` հայերեն և անգլերեն, ունեն մինիմալիստական, բայց  պատկերազարդ  և գունեղ լուծումներ, ուղեկցվում են սուրդո թարգմանությամբ:

Ծրագիրն ունի հայրենաճանաչողական և կրթադաստիարակչական նպատակ և հոլովակները դիտելիս փոքր տարիքից քաղաքացու մոտ ձևավորվում է հետաքրքրություն և հարգանք պատմամշակութային ժառանգության, ընդհանրապես հայրենիքի հանդեպ: Բարեվարքության կանոններով խրախուսվում է խնամել, մաքուր և  անխաթար պահել և պաշտպանել  մեզ հասած ժառանգությունը: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է նման ուսուցողական ծրագրերի միջոցով ճանաչել, պահպանել և արժևորել մեր հարուստ ժառանգությունը, որը մեր ինքնության անհերքելի վկայությունն է:Ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ  ապրիլի 18-ին, հայ արվեստասեր ու մշակութասեր սիրված վայրերից մեկում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Ալեքսանդր Թամանյան ճարտարապետության թանգարան ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանը: Նա մի քանի խոսքով օրվա խորհրդի, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ Հայաստան գրասենյակի ու թանգարանի համագործակցության,ինչպես նաև համատեղ կազմակերպվող ծրագրերի մասին,իսկ վերջում բոլորին շնորհավորեց օրվա խորհրդի առիթով: Ելույթ ունեցան ԻԿՕՄՕՍ Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը: Նա իր խոսքում հպանցիկ պատմական ակնարկ անցկացրեց ԻԿՕՄՕՍ-ի պատմության ու ստեղծման վերաբերյալ:Նշենք, որ  հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը, ստեղծվել է 1965թ. Վարշավայում:

Այն միջազգային ոչ-կառավարական միակ կազմակերպությունն է, որը ողջ աշխարհում գործունեություն է իրականացնում մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանների, դրանց համալիրների և տեսարժան վայրերի պահպանության և պաշտպանության բնագավառում: Այն կոչված է խրախուսել պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված տեսությունը, մեթոդաբանությունը և տեխնոլոգիաները: ԻԿՕՄՕՍ-ի գործունեությունը հենվում է հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության և վերականգնման հիմնարար սկզբունքների վրա, որոնք ձևակերպվել են 1964թ. ընդունված Վենետիկի խարտիայում: Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր գործող անկախ կազմակերպություն, որին Համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիայով վերապահված է գնահատել Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման ներկայացված հայտերը:

ԻԿՕՄՕՍ-ը  հանդիսանում է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի խորհրդակցական մարմին: Կազմակերպության նստավայրը Փարիզում է: Այսպիսով՝հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։

Խոսելով միջոցառումների խորագրի մասին կարող ենք նշել, որ յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ՝ 2014 թվականի համար Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո՝ կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի հուշարձաններին՝ մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին։ Այս տարվա խորագիրը պատահական չեն ընտրել, որը կոչվում է «Դժվար անցյալ, Բարդ ապագաներ»:

Իր խոսքի վերջում նա խոսեց ինչպես Հայաստանի տարածքում պատմական հուշարձանների անտարբերության մատնելու փաստի վերաբերյալ,այնպես էլ հարևան երկրներում վանդալիզմի արդյունքում հայկական ճարտարապետության քանդելու փաստի մասին,նշելով, որ հարկավոր է արագ համախմբվել ու հստակ քայլեր ձեռնարկել սրանք վերացնելու ուղղությամբ: Ըստ նրա ամեն ինչ պետք է սկսել դպրոցներից, մասնավորապես՝ պատմության ուսուցիչներին ծանոթացնելով ու ներգրավելով այս ծրագրում:

Իր ելույթի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադարձ կատարեց Հայաստանի ու մայրաքաղաք Երևանի հուշարձանների պահպանման կարգավիճակի մասին, նույնպես բոլորին կոչ անելով միավորվել ու համախմբվել խնդիրը կարգավորելու նպատակով: ԻԿՕՄՕՍ-ի ու հուշարձանների պահպանության կատարած աշխատանքների մասին խոսեց Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը՝նշելով, որ այս ծրագիրը նվիրված է հայ մեծանուն մտավորական ու հասարակական գործիչ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200 ամյակին:

Շնորհանդեսի ծրագրի ներկայացմամբ հանդես եկավ ԻԿՕՄՕՍ Հայաստանի գլխավոր քարտուղար Գոհար Գևորգյանը:Իր խոսքի վերջում Գոհար Գևորգյանը վստահեցրեց, որ մոտ ապագայում կշարունակեն անիմացիոն հոլովակների ներկայացումը՝ներկայիս սերնդին ծանոթացնելու Հայաստանի չբացահայտված պատմության էջերն ու հուշարձանների պահպանության կանոնները:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի և ԻԿՕՄՕՍ Հայաստան Հասարարակական կազմակերպության

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img