Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ինստագրամի իր էջում Պարամոնովը նշել է, որ ռուսական պատվիրակությունը փորձում է հասկանալ քվեարկության տեխնիկական անսարքությունների պատճառները։ Պատգամավորը սոցցանցի էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին՝ նշել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։
«Մենք էլ շատ չենք հավատում զուգադիպությանը։ Համապատասխան դիմումներ ենք ներկայացրել», — գրել է Պախոմովը։