Ինչքան ուզում են, թող տանեն, ձերբակալեն, ազգն էլ կորցնելու բան չունի, ինչ ունեինք, կորցրել ենք, մնացածը չենք ցանկանում կորցնել։ Այս մաիսն Tert.am-ի հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի դեմ Գորիսում բողոքի ակցիա իրականացնող Գորիսի բնակչներից մեկը։
«Վտանգն ամենուր է։ Եթե ճանապարհով գնալիս թուրքը վերևից քար է շպրտում մեզ վրա, էլ ինչ անվտանգության մասին է խոսքը։ Եթե ինքը մեր անվտանգությունը ապահովող լիներ, Փաշինյանն այսքան մարդկանց հետ այստեղ չէր գա։ Այստեղ բոլորս գորիսեցի ենք, դրսից մարդ չկա։ Եթե պիտի գան, մեզ բռնեն, տանեն, թող անեն, երեք պատերազմի եմ մասնակցել սրա համա՞ր։ Մենք անգամ չեն ուզում շփվել նրա հետ։ Փաշինյանը ոչ մի հարց չի կարողանում լուծել։ Իր ասելով՝ մենք անվտանգ ենք, բայց ուր նայում ես, վտանգ է»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց բողոքի ակցիայի մասնակիցը: