Պատերազմից ավելի քան 5 ամիս անց, հայտնաբերվել է զոհված փոխգնդապետ Արթուր Հակոբյանի աճյունը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՊՆ «Զինուժ» հաղորդման լրագրող Դավիթ Դավթյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Գտանք: Անդարձ կորցրինք: Հերոսին:
Զոհվեց առանց նահանջի: Անմահացավ առաջնորդելով զորքին:
Պահն է վերջին հրաժեշտի: Մեր ավագ ընկերոջը, մեր լավագույն սպային:
Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը` հինգշաբթի է: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Փառք եւ պատիվ քեզ, Հակոբյան ջան»։
Ավելի վաղ՝ մարտի 20–ին, Դավթյանն իր էջում գրել էր, որ փոխգնդապետ Հակոբյանը, որը Արցախի հարավային զորամասի շտաբի պետն էր, անհետ կորել է։