Շաբաթ, 18 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

«Ճանապարհելուց առաջ նռնակ տվեց, ասաց՝ գիտեմ՝ ուժեղ ես, վերջին պահին հանկարծ գերի չընկնես»․ տեղի ունեցավ փոխգնդապետ Հակոբյանի հոգեհանգիստը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ջաբրայիլի զորամասի շտաբի պետ Արթուր Հակոբյանը սեպտեմբերի 27-ից մասնակցում էր պատերազմին։ Նա նահատակվել էր հոկտեմբերի 5-ին, սակայն աճյունը հարազատների է հանձնվել երեկ՝ ապրիլի 21-ին։ Այսօր նրա հոգեհանգիստն էր։

«Հոկտեմբերի 4-ի առավոտյան մենք առաջադրանքով շարժվեցինք դիրքերից և ընկանք շրջափակման մեջ մի ամբողջ օր։ Ինքը, երբ իմացել էր դա, վիլիսով շարժվել էր դեպի զորամաս, ու այդ պահին կրակել էին ավտոմեքենայի վրա։

Մենք շրջափակումից դուրս եկանք և իմացանք, որ Արթուրը զոհվել է։ Բայց չկարողացանք իրեն դուրա բերել, հակառակորդն առաջ էր գալիս»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուր Հակոբյանի մարտական ընկերը՝ Նշան Աբրահամյանը։

Փոխգնդապետ Հակոբյանը պարտաճանաչ ու խստապահանջ հրամանատար էր, որին զինվորները և ենթակա սպաները մեծագույն հարգանքով էին վերաբերվում։

«Ամսի 3-ին՝ մեր վերջին հանդիպմանը մենք առանձնազրույց ունեցանք։ Առաջին անգամ ես իրեն տեսա հուզված։ Նա կանխատեսում էր և իր մահը, և պատերազմի ելքը։

Ինձ ճանապարհելուց առաջ նռնակ տվեց, ասաց՝ գիտեմ՝ ուժեղ ես, վերջին պահին հանկարծ գերի չընկնես։ Ինձ հերոս ընկեր պետք չէ, բայց գերի էլ պետք չէ»,- նշեց Նշան Աբրահամյանը։

Փոխգնդապետ Արթուր Հակոբյանն ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 23-ին, Գառնիում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img