Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հայտնի են «Ավրորա 2021»-ի հավակնորդների անունները․ ներկաները հարգեցին Վարդան Գրեգորյանի հիշատակը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց. «Ավրորա 2021»-ի 5 հավակնորդ հերոսի անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության և ունեցած ազդեցության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ներկաները հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, գիտնական և մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը, ով կյանքից հեռացել է օրեր առաջ:

Խոսելով Գրեգորյանի մասին, սոցիալական ձեռներեց և վենչուրային բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց, որ նա եղել է հզոր մարդ և մշտապես հասկացել է, որ չի լինում «միակողմանի ընթացք»։

«Վարդանը, լինելով շատ խորը մարդ, միշտ հասկացել է, որ «երկու թոքը միշտ օգնում են իրար և կապված են միմյանց հետ»։ Այս մասին մենք շատ ենք խոսել նրա հետ։ Վարդանն այն մարդկանցից էր, ով շատ նուրբ ձևով կարողանում էր մնալ միջազգային հարթակում՝ պահպանելով իր հայ լինելը»,- նշեց Վարդանյանը։

«Շատերս կորցրել ենք մեծություն, և առանց կասկածի ասում եմ, որ Վարդանն, իսկապես, տարբերվող էր։ Զգում եմ նրա անմիջական ներկայությունը։ Նա մի մարդ էր, ով մշտապես կարողացել է տալ այն մարդկանց, ովքեր որևէ բանի կարիք են ունեցել։ Վարդանը ստեղծել է գիտելիքի ուժի փոխանցման լավագույն ճանապարհը»,- նշեց «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին և հավելեց, որ առհասարակ մարդկության համար է մեծ կորուստ Վարդան Գրեգորյանի մահը։

Անդրադառնալով «Ավրորա»-ի հերոսներին, միջոցառման ընթացքում նշվեց, որ ավանդույթի համաձայն, 2021 թ. նրանց անուններն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց»՝ 21-րդ դարի եզակի ձեռագիր-մատյանում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է:

«Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 մլն դոլար մրցանակը բաշխելով այն կազմակերպությունների միջև, որոնք օգնում են կարիքավորներին։

«Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն՝ ճանաչման արժանացնելու ամբողջ աշխարհից ընտրված այս ականավոր կանանց ու տղամարդկանց: 2021 թ. «Ավրորայի» հերոսներն անհատներ են, ովքեր իսկապես հավատում են մարդու հիմնարար իրավունքներին և իրենց կյանքը նվիրել են անբարենպաստ վայրերում գտնվող մարդկանց օգնելու գործին», — ասաց Դարզին:

2021 թ. «Ավրորա»-ի հերոսի հավակնորդների մեկը Գրեգուար Ահոնգբոնոն է Կոտ դ’Իվուարից։ Նա «Սբ Կամիլ» ընկերության հիմնադիրն է, օգնում է Արևմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց և փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու` տեղական անմարդկային սովորությանը, մյուս հավակնորդը Ջուլիեն Լուսենգեն է (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)՝ մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության և զարգացման» (SOFEPADI) կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։ Երրորդը կոլումբիացի Ռուբի Ալբա Կաստանյոն է, ով իրավապաշտպան և ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիրն է։ Վերջինս աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների և անհետացման։ «Ավրորա»-ի հերոսը դառնալու հաջորդ հավակնորդը մասնագիտությամբ բժիշկ Աշվաք Մոհարամն է Եմենից, ով կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետեւանքով գոյացած ճգնաժամի մեջ: Հինգերորդ առաջադրված հերոսը Փոլ Ֆարմերն է՝ ԱՄՆ-ից՝ բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր և գլխավոր ռազմավար։ Ֆարմերը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը:

Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների հիշատակին՝ արժանին մատուցելով մերօրյա հերոսներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում՝ այսպիսով շարունակելով մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրականնախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռում է «Ավրորայի» «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբումէ բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img