Կիրակի, 15 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Սիրված գրքօջախը մասնակցում է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական միջոցառումներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Գրեթե 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։ Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը:

Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուց- չությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական,  քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ:

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհան-գստյան պատարագ: Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողության մասին գրվել են ինչպես տեղական մամուլում ու գրքերում, այնպես էլ օտարերկրացիների հուշերում ու հոդվածներում:

Յուրաքանչյուր կառույց ցեղասպանության փաստի հանրային ճանաչման համար պայքարում է յուրովի: Ցանկանում եմ խոսել հանրության կողմից  սիրված գրքօջախի՝Հայաստանի Ազգային գրադարանի վերականգնված ու կազմակերպված մի պահանջատիրական ու հայրենասիրական ավանդույթի մասին: Այսպիսով՝ սույն թվականի ապրիլի 24-ին  երկար տարիների դադարից հետո վերականգնեց գեղեցիկ, պահանջատիրական ու հայրենասիրական ավանդույթ՝ տնօրինության ղեկավարությամբ կազմակերպելով  երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,որտեղ մասնակցեցին Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները:

Երթի ընթացքում յուրաքանչյուրը մտովի տեղափոխվում էր դեպի հեռավոր 1915 թվականը՝հիշելով իր նախնիների հետ կատարվածը,միևնույն ժամանակ բոլորիս հետ կիսվում դրա մասին: Երթի ընթացքում յուրաքանչյուրը հիշում ու պահանջում էր դատապարտել ու պատժել ոճրագործ Թուրքիային ցեղասպանություն իրագործելու համար:Երթի վերջում գրադարանի աշխատակիցները ծաղկեպսակ խոնարհեցին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողի՝ ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ:

Իսկ գրադարանի փոքր ցուցասրահում բացվել է գրականության և մամուլի ցուցադրություն`նվիրված Մեծ եղեռնի 106-ամյա տարելիցին: Այստեղ ներկայացված են տարբեր պարբերականներում, թերթերում ու գրքերում գրված այն հոդվածներն, որոնք անդրադարձել են անցյալ դարասկզբի ոճրագործությանն ու ողբերգությանը:Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:

Միջոցառումները շարունակվելու են  ապրիլի 27-ին, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծրագրով,որտեղ ելույթ է ունենալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։Ծրագրում՝ հնչելու են Առնո Բաբաջանյանի դաշնամուրային տրիոն,Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները:Երաժշտական կատարումներով հանդես են գալու  Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի երաժիշտներ Սյուզի Երիցյանը, ջութակ, Անժելա Սարգսյանը թավջութակ և Խաչիկ  Անդրեասյանը դաշնամուր:


Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img