Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

106 տարի անց մենք կրկին ունենք բռնի տեղահանված ժողովուրդ, նահատակված մի ողջ սերունդ, կորսված հայրենիք․ Արցախի նախագահ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել  Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք կրկին հիշում և գլուխ ենք խոնարհում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև:

Այդ դաժան ու սարսափելի ոճրագործությունից անցել է 106 տարի: Փոխվել են ժամանակները, սերունդները, իշխանությունները, սակայն մեկ բան մնացել է անփոփոխ. դա ցեղասպան քաղաքականության շարունակումն է՝ կոպտագույնս խախտելով ու ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու օրինական շահերը:

106 տարի հետո էլ մենք կրկին ունենք բռնի տեղահանված ժողովուրդ, նահատակված ու հաշմանդամ դարձած մի ողջ սերունդ, գերության մեջ գտնվող հայրենակիցներ, կորսված հայրենիք:

Այսօր Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերը: Մենք շնորհակալ ենք նրանց, շնորհակալ ենք բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, պետական ու քաղաքական գործիչներին, կազմակերպություններին ու հասարակ մարդկանց, որոնք օրհասական պահին օգնության ձեռք են մեկնել 1915 թվականին մահվան ճիրաններից փրկված մեր հայրենակիցներին, որոնք այս բոլոր տարիների ընթացքում եղել են հայ ժողովրդի կողքին և սատարել մեր պայքարին՝ հանուն համամարդկային արժեքների պաշտպանության ու պատմական արդարության վերականգնման:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը խոսուն վկայությունն է այդ արժեքներին հավատարմության, ինչպես նաև միջոց մարդկության դեմ ուղղված հետագա ոճրագործությունների կանխարգելման համար:

Հայ ժողովուրդը շարունակում է իր պայքարը՝ շենացնելով իր Հայրենիքը և միշտ վառ պահելով սուրբ նահատակների հիշատակը՝ հանուն ցեղասպանությունների կանխման և հայ ժողովրդի հարատևման»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img