Ուրբաթ, 14 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Արմեն Սարգսյանն ընդունել է Վարդինե Օհանյանին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ, Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, նախարար Օհանյանը Հայաստանում ներկայացնում էր Լիբանանի Հանրապետության նախագահին:

«Հաճելի է ընդունել բարեկամ երկրի նախագահի ներկայացուցչին, առավել հաճելի է, որ նա նաև հայուհի է»,— նշել է նախագահ Սարգսյանը:

Նախարարը Հայաստանի նախագահին է փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի բարեմաղթանքներն ու նամակը:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հայ և լիբանանցի ժողովուրդները մեկից ավելի ընդհանուր հայտարար ունեն հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ:

Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Այս ճանապարհին, միասնաբար, մենք, հանուն մարդկության, մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը:

Լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին, պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուր հազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերպված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում: Նրանք դարձան մեր հայրենիքի էական բաղադրիչներից՝ արդյունավետորեն նպաստելով նրա քաղաքական կյանքին, սոցիալական ու մշակութային վերելքին:

Նրանց մեջ հայտնի դարձան նախարարներ, պատգամավորներ, բժիշկներ, արհեստավորներ, արվեստագետներ, լրագրողներ, գործարարներ, գիտնականներ ու մտավորականներ: Նրանք նաև լիակատար հավատարմություն ցուցաբերեցին Լիբանանի հանդեպ՝ չհրաժարվելով Հայաստանին իրենց կառչածությունից, ինչը սերտորեն կապված է նրանց արյան, դավանանքի, մշակույթի ու պատմության հետ:

Լավագույն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ մեր ժողովուրդների ձգտումները մարմնավորվել են հաճախակի հանդիպումներով, այցերով ու փորձի փոխանակմամբ, որոնց ավելանում է նաև միջազգային և մասնավորապես ասիական խորհրդարանական ատյաններում դիրքորոշումների ու կեցվածքների շարունակական համակարգումն ի նպաստ մեր ժողովուրդների շահերի, և որն արտահայտում է մեր՝ կողմնակից լինելը արդարությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին, միևնույն ժամանակ, Լիբանանն ընդգծում է Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը:

Եկեք այնպես անենք, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացողություններից: Մենք բոլորս միմյանցից կախված ենք ու եղբայրներ, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձեւով է տուժում դրանց հետևանքներից»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի նախագահին և Լիբանանի բարեկամ ժողովրդին: «Շնորհակալ ենք, որ ոճրագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր»,— ասել է նախագահը: Ընդգծելով, որ Լիբանանը սրտաբաց ընդունեց ցեղասպանությունը վերապրած հայերին, ապրելու և արարելու, իրենց ինքնությունն ու ազգային կերպարը պահպանելու հնարավորություն ընձեռեց՝ Հայաստանի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երախտապարտ հայերն իրենց մեծ ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ Լիբանանի կյանքի տարբեր ոլորտներում: «Նրանք Լիբանանի արժանի քաղաքացիներ են, և տիկին նախարարը դրա լավագույն վկայությունն է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին և լիբանանահայ համայնքին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img