Շաբաթ, 15 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի նախագահությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստամբուլի «Ակոս»-ը, Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած Մեծ եղեռնը կոչվի իրական անունով: «Մեծ հանցագործությունը պետք է ճանաչվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, և Հայոց ցեղասպանությունից տուժածները 106 տարի անց պետք է հասնեն արդարության»,-նշվում է նախագծում:

Փայլանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնել հնարավոր է միայն Թուրքիայում: «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և ցեղասպանության հարցում արդարությունը հնարավոր է միայն այս հողերի վրա: Եթե Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն մյուս պետությունների խորհրդարանները: 106 տարի է՝ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, և այդ պատճառով այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա է շարունակում մնալ»,-նշել էր Փայլանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր ունեն նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը, 2021թ. ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img