Ֆրանկոֆոնիան միջազգային կազմակերպություն է` հիմնադրված 1970 թվականին, որպես ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման հաստատություն: Ֆրանսերենով կազմակերպության ամբողջական անունն է` Organisation Internationale de la Francophonie: Նրանում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ: Որոշում կայացնող քաղաքական մարմինը ֆրանսախոս երկրների և կառավարության ղեկավարների համաժողովն է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:
Բացի ֆրանսերենի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության տարածումը խրախուսելը, կազմակերպության գլխավոր առաքելությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթության խթանմանը, ինչպես նաև մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը և անդամ երկրների միջև համերաշխության տարածմանը նպաստելն է:
Կազմակերպության կարգախոսն է «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն»: Ֆրանկոֆոնիա տերմինն առաջին անգամ գործածվել է 1880 թվին՝ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ղեկլուսի կողմից, ով նպատակ ուներ մատնանշել այն աշխարհագրական տարածքները, որտեղ խոսում են ֆրանսերենով: Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003 թվականից, երբ Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք բերեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ: 2008 թվականին Հայաստանը դարձավ ասոցիացիայի անդամ, իսկ 2012-ին` լիիրավ անդամ:
2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն անցկացվեց Հայաստանում: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 20-ից և տևում մեկ ամիս: Ի թիվս հինգ տասնյակից ավելի անդամ-պետությունների, Հայաստանը ևս 2012 թվականից ֆրանսախոս երկրների միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ երկիր է, որտեղ ամեն տարի նշվում են Ֆրանկոֆոնիայի օրեր: Հայաստանի ազգային գրադարանը ևս միանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ծրագրին։Ծրագրի մեկնարկը տրվեց սույն թվականի ապրիլի 26-ին անձեռնմխելի գրականության բաժնի նախաձեռնությամբ ընթերցասրահում բացված գրականության ցուցադրությամբ, որի խորագիրն էր «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում»։
Այս յուրօրինակ գրականությունը ներկայացրեց անձեռնմխելի գրականության բաժի աշխատակից Ասպրամ Աշուղյանը։ Բացելով միջոցառումն օրվա բանախոսը հակիրճ ներկայացրեց Ֆրանկաֆոնիայի պատմությունն ու նշանակությունը՝ նշելով,որ սա ֆրանսախոս երկրների համագործակցությունն է,որը միավորում է 58 անդամների,որոնք պետություններ են կամ պետությունների մասեր: Ներկայիս կարգավիճակով այն գործում է 1970 թվականից:
Այս կազմակերպության կարգախոսն է Հավասարություն,փոխլրացում,համերաշխություն: Մեր երկիրը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը համագործակցում է 2004 թվականից: Հայաստանն ակտիվ մասնակցում է ֆրանկոֆոնիայի աշխատանքներին՝պաշտոնական մարմինների հանդիպումների անցկացման միջոցով: Իր ելույթի հաջորդ հատվածում օրվա բանախոսն անդրադարձ կատարեց Հայաստանի Ազգային գրադարանի ֆրանկաֆոնիայի ծրագրերին միանալու մասնակցելու վերաբերյալ՝նշելով այն փաստն, որ յուրաքանչյուր տարի սիրված գրքօջախը պարբերաբար կազմակերպում է տարրաբնույթ միջոցառոմներ,մասնավորապես՝ Ֆրանսիային ու ֆրանսերեն լեզվին վերաբերվող ցուցադրություններ ու ցերեկույթներ:
Այնուհետև նա ադրադարձ կատարեց օրվա հանդիպում-ցերեկույթին՝նշելով,որ սիրված գրքօջախի Անձեռնամխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվող ֆրանսերեն լեզվով հնատիպ գրականության մասին: Մի քանի խոսքով նա ներկայացրեց նաև Ֆրանսիայի գրատպության մասին: Այսպիսով՝ Ֆրանսիայում գրատպության սկիզբը համարվում է 15-րդ դարը,որը համընկնում է Լյուդովիկոս 11-րդի կառավարման տարիների հետ (1461-1483թթ.): Գյուտենբերգի գյուտից հետո 1470թ. Ֆրանսիա են հրավիրվում Մյունխենից 3 տպագրիչներ,ովքեր Ֆրանսիայում սկիզբ են դնում գրատպությանը:
Նրանց առաջին տպագրած գիրքը իտալացի հումանիստ Գասպարենա դե Բերգամոլի նամակներն էր,որոնք հրատարակվեցին 1470 թվականի ամռանը: Ֆրանսերեն լեզվով առաջին գիրքը տպագրվել է Փարիզում 1476 թվականին: Հեղինակը Պակյե Բոնումն էր, գիրքը կոչվում էր Ֆրանսիական մեծ խրոնիկա: Ֆրանսիական ամենամեծ կենտրոնը Փարիզն էր,իսկ դրանից հետո իր աշխարհագրական դիրքով, հայտնի լեոնյան շուկաներով 2-րդ տեղում Լիոնն էր: Նշված ժամանակաշրջանի տպագրությունը հիմնականում որոշվում էր ընթերցող հասարակության ճաշակի և պահանջների հիման վրա:
Դրանք էին հոգևորականները,պրոֆեսորները, ուսանողները: Այդ ժամանակաշրջանի արիստոկրատիան նախընտրում էր ընթերցել կրոնական բնույթի գրականություն՝ Աստվածաշունչ, աղոթքներ, կրոնական հայրերի աշխատություններ,ինչպես նաև քերականություն,իրավաբանական տրակտատներ: Իր ելույթի վերջում Ասպրամ Աշուղյանն անդրադարձ կատարեց սիրված գրքօջախի Անձեռնմխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվող այլալեզու գրականության մասին՝նշելով, որ այստեղ են պահվում մեծ թվով հնատիպ գրքեր:
Մասնավորապես՝ֆրանսերեն լեզվով գրականությունը կազմում է 2.691 միավոր 2507 անուն,որից նշված միջոցառմանը ներկայացված է մի զգալի հատված:Այսպիսով՝ներկայացվող նյութերի մեջ ներկայացված էին ֆրանսերեն բառարաններ, պատմական գրականություն, հանրագիտարաններ, ճանապարհորդական նյութերի ժողովածուներ և այլ հնատիպ ֆրանեսերեն գրքեր։
Ցուցահանդեսի ընթացքում զրուցելով օրվա բանախոսի հետ նա ներկայացրեց ցուցադրվող գրականությունն, որոնցից էին՝ Հավաքածուում պահպանվող ֆրանսերեն լեզվով ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552թ., Փարիզում հրատարակված Համընդհանուր տիեզերագնացություն, որը ցավոք մեզ ամբողջական չի հասել,պահպանվել են միայն 969-1052 էջերը, 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունն է,1702 թվականին Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի Նոր Ատլատիդա աշխատությունն է,Դենի Դիդրոյի Հանրագիտարանի 4-րդ հատորն,որը տպագրվել է 1754 թվականին և Պլուտարքոսի ստեղծագործությունները՝ շքեղաքակազմ,ոսկեզօծ էջերով տպագրված 1787 թվականին:
Այսպիսով Ասպրամ Աշուղյանը ներկայացնելով գրքերն ու Ֆրանկոֆոնիան, կարծես, պատմական էքսկուրս անցկացներ դրանց ժամանակաշրջան,ասես լիներ նշված ժամանակաշրջանի ականատեսն ու վկան:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի