ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` 100 000 դեղաչափ չինական պատվաստանյութ ենք ստանալու 50 000 անձի համար։
Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահսության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Չինական պատվաստանյութը հասանելի է լինելու 18-ից բարձր բոլոր այն անձանց, որոնք պատվաստվելու ցանկություն կհայտնեն»,–ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով` 100 000 դեղաչափ պատվաստանյութ են ստանալու 50 000 անձի համար։ Նա հիշեցրեց, որ բոլոր պատվաստանյութերը, բացի «Յանսենի» արտադրության (Johnson & Johnson), 2 դեղաչափով են պատվաստում։