Երեքշաբթի, 11 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար. Համաշխարհային բանկի զեկույցը հարցեր է առաջացրել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը` հավելելով, որ տվյալները ներկայացված են եղել Համաշխարհային բանկի տարեկան զեկույցում։

«Առաջին հերթին ես դիմել եմ մեր ԿԲ–ին, ԿԲ–ն պարզաբանել է, որ ըստ իրենց տեղեկատվությանդրա բազային հիմքը այն ադրբեջանցիներն են, որոնք 90-ականներին գնացին հետ Ադրբեջան, իսկ այնտեղի մեր հայերը եկան Հայաստան։ Ասվեց, որ բանաձևի հիմքում այդ թվերն են, և այդ 211 մլն–ը դուրս է բերվել ըստ այդ բանաձևի»,– ասաց պատգամավորը։

Եղիազարյանը նաև հայտնեց, որ իր դիմումից հետո զեկույցի այդ հատվածը կայքից ուղղակի հեռացվել է, բայց ինքը պահպանել է զեկույցի սքրինշոթը։

«Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ես մեր Կենտրոնական բանկի գործընկերների հետ քննարկել եմ, մենք ուսումնասիրել ենք ամեն ինչ, և պարզ է, որ մեր բանկային համակարգով որևէ փոխանցում չի գրանցվել»,– ասաց Եղիազարյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ մանրամասնեց, որ ըստ ՀԲ–ի հիշյալ զեկույցի` 2018թ–ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան` 84 մլն դոլար, իսկ 2017թ–ին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 7 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան` 174 մլն դոլար։

«Այսինքն` ստացվում է, որ մենք էլ 2017թ–ին ենք այնտեղ ինչ–որ պրոցեսներ իրականացրել։ Ակնհայտ է, որ այստեղ կա՛մ մեթոդաբանության, կա՛մ մեթոդաբանության կիրառման հետ որոշակի խնդիր կա։ Փաստ է, որ տեխնիկապես բոլորիս համար հասկանալի է` դա չի կարող տեղի ունենալ, երկրորդը` եղել է խնդիր, որն անուղղակիորեն ընդունել է նաև ԿԲ–ն, ըստ այդմ` զեկույցը հեռացվել է։ Երրորդ` եթե այս հարցը շարունակում է հետաքրքրել, իսկ ինձ հետաքրքրում է, մենք իրար հետ կփորձենք ՀԲ–ից ստանալ այն հարցի պատասխանը` եթե բազային տվյալները նույնն են մնացել, ապա այդ շեղումներն ինչով են պայմանավորված»,– ասաց Թունյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img