Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Երբ հանդիպում են թարգմանիչն ու ընթերցողը. տեղի ունեցավ հանդիպում արձակագիր-թարգմանիչ Նվարդ Վարդանյանի հետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակում ապրիլի 28-ին  Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրականության ցուցադրությունն,ինչպես նաև կայացավ հետաքրքիր հանդիպում սիրված մտավորական,թարգմանչուհի,արձակագիր Նվարդ Վարդանյանի հետ։ Այստեղ էին հավաքվել տարբեր մասնագիտություն ունեցող հասարակություն,գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ,ընթերցողներ՝ մասնակցելու այս յուրօրինակ հանդիպմանն,որն անցկացվեց հարց ու պատասխանի գեղեցիկ ու ջերմ մթնոլորտում:

Մի քանի խոսքով սիրված մտավորականի ու բանախոսի մասին:Նվարդ Վարդանյանը ծնվել է 1940 թվականին, Մարսելում։

1948 թվականին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի  ֆրանսերենի բաժինը։Ավելի քան 50 թարգմանական գրքերի և հարյուրավոր հոդվածների հեղինակ Նվարդ Վարդանյանը հետաքրքիր զրույց-քննարկմանը ներկայացրեց գեղարվեստական թարգմանակ արվեստի առանձնահատկությունները։

1966 թվականից Վարդանյանը ԵՊՀ ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում դասավանդում է ֆրանսերեն, ինչպես նաև «Գեղարվեստական թարգմանություն» և «Ոճաբանություն» առարկաները։Թարգմանել է Ժ. Ժան Ռասինի, Ալֆոնս Դոդեի, Ֆրանսուազ Սագանի, Ստենդալի, Ի. Մինասի, Պոլ Էլուարի, Ժորժ Սանդի և ֆրանսիացի այլ հեղինակների ստեղծագործություններ։Նվարդ Վարդանյանի թարգմանությունները տպագրվել են գրական հանդեսներում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Նոր-դար», «Աստղիկ»)։

Գեղարվեստական թարգմանության տեսության հարցերին առնչվող հոդվածների հեղինակ է։Թարգմանված բազմաթիվ գրքերի հեղինակ է: 2007 թվականին Արժանացել է Մայր Աթոռ սբ. Էջմիածնի և Հայաստանի Գրողների Միության «Կանթեղ» թարգմանական մրցանակին: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ սիրված գրքօջախի հանրային կապերի ու միջոցառումների բաժնի պատասխանատու Արմինե Վարդանյանը:

Նա մի քանի խոսքով ներկայացրեց սիրված մտավորականին ու ցուցադրությունը՝նշելով, որ ներկայացված են 1800 թվականից մինչև մեր օրերի թարգմանական գրականությունն, ինչպես նաև անդրադարձ կատարեց օրվա խորագրին: Իր խոսքն ամփոփեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ Իշխանը ստեղծագործության թարգմանությունների ու հրատարակությունների մասին,նշելով,որ այն մինչ օրդ թարգմանվել ու հրատարակվել է բազմաթիվ անգամներ տարբեր լեզուներով ու հրատարակիչների կողմից:Օրվա բանախոսը՝Նվարդ Վարդանյանն իր ելույթում անդրադարձ կատարեց իր թարգմանած ստեղծագործություններին:

Նա նաև ընդգծեց այն պնդումն,որ գեղարվեստական ժանրի թարգմանիչը պետք է համահունչ ու ներդաշնակ լինի թարգմանվող գրականության հեղինակի հետ՝հոգեբանորեն մոտենալով իր առջև դրված պարտականություններին:-Գեղարվետսական թարգմանությունը խոսքի արվեստ է, գեղարվեստական ստեղծագործություն. Այս գործողության ժամանակ մի լեզվի նյութը փոխարինվում է այլ լեզվի նյութով և թարգմանիչն, օգտագործելով լեզվի հնարավոր գեղարվետստական միջոցները, վերստեղծում է այն մի այլ լեզվում, այդ է պատճառը, որ միևնույն ստեղծագործությունը՝ տարբեր թարգմանիչների կողմից կատարված, ստանում է տարբեր արժեք և դրսևորում, որոնցից, իհարկե, ընդունում ենք բնագրին ավելի հարազատ մնացած և թարգմանած լեզվի պահանջները լիովին բավարարող թարգմանությունը,- նշեց իր խոսքում թարգմանիչը։

Իր խոսքն նա ավարտեց իր վերջին գրքի մասին ներկայացմամբ,որը կոչվում է Բաց հանգույց: Սա թարգմանվել է ֆրանսերեն լեզվով ու ներկայացվում է Ֆրանսիայում:Իր ելույթն նա ավարտեց կազմակերպիչներին երախտիքի ու համագործակցության խոսքերով՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում ներկայանալու իր նորանոր թարգմանություններով ու ստեղծագործություններով:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի  

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img