Ուրբաթ, 24 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Էրդողանի ու Ալիևի առաջարկը ՀՀ-ին նման չէ ձիթենու ճյուղի. The Economist-ը զարհուրելի է համարել ռազմական ավարի պուրակը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին հետապնդում է ինչպես անցյալը, այնպես էլ ներկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս խոսքերով է բրիտանական The Economist պարբերականի խմբագրականն անդրադարձել երկու երկրների միջև հարաբերություններին՝ փաստելով, որ Թուրքիան և Հայաստանը հաշտեցման նշաններ ցույց չեն տալիս:

Պարբերականը հիշեցրել է, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն իրականացվեց հայերի դեմ, իսկ մի քանի ամիս առաջ Թուրքիան, որն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, օգնեց Ադրբեջանին հաղթելու հայերի դեմ սանձազերծված պատերազմում:

The Economist-ը նշում է, որ թեպետ թուրքական պաշտոնական շրջանակները վերջին ամիսներին խոսում են հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր շրջափուլի մեկնարկի մասին, սակայն նրանց գործողությունները հակառակն են ապացուցում:

Պարբերականը մեջբերել է մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից մի հատված, որտեղ գործադիրի ղեկավարը նշել էր, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների վերաբացումը կթուլացնի լարվածությունը: Նա նաև նշել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Այդուհանդերձ, The Economist-ը գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները խոսում են հակառակի մասին: «Ադրբեջանում հաղթանակի զորահանդեսի ժամանակ Էրդողանը գովասանքի խոսքեր ասաց Էնվեր փաշայի հասցեին, որը ցեղասպանության ճարտարապետներից մեկն է: Իսկ Ալիևը վերջերս բացեց զարհուրելի՝ ռազմական ավարի թեմատիկ պուրակը, որտեղ ցուցադրված են վիրավոր հայ զինվորների մանեկենները՝ ծուռ քթերով և գրոտեսկային դեմքերով, ինչպես նաև պատերազմում սպանված հայերի սաղավարտները: Թե ինչպես է նման ցուցադրությունը համադրվում Ադրբեջանի խաղաղության առաջարկների հետ, կարելի է միայն կռահել: Իսկ այն, ինչ առաջարկում են Էրդողանն ու Ալիևը Հայաստանին, նման է ոչ թե ձիթենու ճյուղի, այլ սեփական պարտությունն ընդունելուն»,- գրել է բրիտանական պարբերականը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img