Շաբաթ, 15 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը նախագիծ է ներկայացրել՝ օրենքի ուժով ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ԱԺ նախագահի սեղանին է դրել մի նախագիծ, որը խորհրդարանում ընդունվելուց հետո պետք է օրենքի կարգավիճակ ստանա՝ ստիպելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Տեսիեն այս մասին հայտնեց Երևանում «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ամփոփելով նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան:

Պարոն Տեսիե, հայ ժողովրդի համար կարևոր օրը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը մեծ պատվիրակությամբ Հայաստանում էիք, ձեր այցի խորհուրդը ո՞րն էր, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել այստեղ:

-Ինչու մենք այս այցով Երևան եկանք հենց այդ օրը, որովհետև հիշատակման կարևորագույն օր է Ապրիլի 24-ը, որովհետև դա մեզ համար էլ Հայոց ցեղասպանության կարևորագույն հիշատակում է: Ճիշտն ասած, մենք կցանկանայինք գալ և պատերազմի ժամանակ, և միանգամից պատերազմից հետո: Իմ առաջին միտքն էր՝ գալ հայերի հետ ծննդյան տոները տոնել, հույսի, գեղեցկության տոները տոնել Հայաստանում, բայց այդ պահին հնարավոր չեղավ, այդ ժամանակ մենք ասացինք, որ միանշանակ, պարտադիր Ապրիլի 24-ին մենք պետք է գտնվենք Հայաստանում: Եվ այս անգամ մենք կրկնակի պատճառ ունեինք Հայաստան գալու՝ ոչ միայն ցեղասպանության հիշատակման կարևորագույն իրադարձության համար, այլ նաև հարգելու այն բոլոր երիտասարդների հիշատակը, որոնք ընկան այս վերջին պատերազմի ընթացքում:

-Փորձագետները գնահատում են, որ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո միջազգային ճանաչման հարցը կրկին ակտիվացել է, ի՞նչ կանխատեսումներ ունեք դուք, միջազգային հանրության կողմից ճանաչման շղթայական ռեակցիա կհետևի՞:

-Ասեմ, որ դա շատ մեծ խորհրդանշական նշանակություն ունի և կունենա հետևանքներ, որովհետև, այո, 106  տարի է անցել, բայց միևնույն է, երբ աշխարհի ամենահզոր երկիրը ճանաչում է ցեղասպանությունը, դա ունի որոշակի ազդեցություն աշխարհում, և դա շատ կարևոր փաստ է այս պայմաններում:  Ասեմ՝ ինչու. ես այս հայտարարության հետևում լսում եմ Միացյալ Նահանգների կամքը՝ նորից հայտնվելու Մինսկի խմբի համանախագահության իրենց ճիշտ դերակատարման մեջ: Այսինքն՝ նորից վերագործարկելու Մինսկի խմբի համանախագահությունը՝ որպես խաղաղարար գործընթացի միակ հարթակ: Բացի այս իրադարձությունից, նաև կա այն փաստը, որ նախագահ Մակրոնը զանգահարել է նախագահ Պուտինին, և նրանք ունեցել են ուղիղ խոսակցություն՝ շատ կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստանին նվիրված, այստեղ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Եվ դա ևս մեկ անգամ փաստում է բոլոր կողմերի կամքը՝ վերագործարկելու Մինսկի խմբի համանախագահության հարթակը՝ բանակցային պրոցեսը վերսկսելու համար՝ ոչ միայն որպեսզի Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունն ապահովի, այլ ապահովվի նաև Հայաստանի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ աշխարհի մեծ տերությունները սկսում են կամաց-կամաց հասկանալ այս ստեղծված իրավիճակի բնույթը, և իրենց շահերից է բխում, որպեսզի այս տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ կայուն խաղաղություն: Պետք է այս հարցը լուծվի ՄԱԿ-ի մակարդակում, որևէ պատճառ չեմ տեսնում՝ ինչու ՄԱԿ-ը պետք է օգնի այս կամ այն երկրին և չօգնի Հայաստանին: Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի մակարդակում ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այստեղ նորից վերականգնվի խաղաղությունը: Այս քանի օրը ես Հայաստանում ականատեսն եմ եղել հայ ժողովրդի արիությանը, քաջությանը ամբողջ տարածաշրջանում: Կարծում եմ, որ Հայաստանը արժանի է, որ իրեն սատարեն:

Ադրբեջանը դեռևս շարունակում է պահել հայ ռազմագերիներին՝ խախտելով եռակողմ հայտարարությունը: Այս առումով Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ի՞նչ կարող է անել՝ նպաստելու գերիների վերադարձին, և ոչ միայն Ֆրանսիան, միջազգային հանրությունն ի՞նչ դեր ունի, ի՞նչ պետք է անի:

-Կան օրենքներ, որոնք կառավարում են պատերազմները, կան օրենքներ, որոնք պարտադրում են վերադարձնել գերիներին՝ անհապաղ ձևով: Կա օրենք, որը պարտադրում է, որ ռազմագերին պետք է վերադառնա իր ընտանիք: Հայաստանն իր կողմից դա իրականացրել է: Եվ Ֆրանսիան, որն իրավունքի երկիր է, պահանջում է և շատ ուժեղ է պահանջելու, որ այդ իրավունքն իրականացվի:

Քիչ առաջ ես ինքս Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի սեղանին դրել եմ մի նախագիծ: Այն ունենալու է օրենքի կարգավիճակ, որով նախևառաջ ԱԺ-ն պետք է որոշի, և հետո Ֆրանսիայի կառավարությունը դա որպես օրենք իրականացնի՝ բոլոր միջոցները ձեռք առնելու, ստիպելու Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ես կարծում եմ, որ եվրոպական համայնքն իր կողմից նույն քայլերը կիրականացնի: Կարծում եմ, որ նաև անհատապես շատ եվրոպական երկրներ իրենց անունից նույն քայլերը կիրականացնեն:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img