Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայ դատի հանձնախումբը հիասթափված է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերացնելու Բայդենի որոշմամբ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Հանձնախմբից, մասնավորապես, նշել են, որ Բայդենը, որը նախորդ նախագահին՝ Դոնալդ Թրամփին շարունակաբար կոչ էր անում Ադրբեջանի դեմ լիարժեքորեն կիրառել 907-րդ ուղղումը, հրաժարվել է Կոնգրեսի պատժամիջոցներից՝ ճանապարհ բացելով նավթով հարուստ Ադրբեջանին աջակցություն տրամադրելու հարցում:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ կողմից ենթադրում է նաև պատասխանատվություն, որը ենթադրում է նաև չզինել և չսատարել Ադրբեջանին՝ իր հանցանքն ավարտին հասցնելու ճանապարհին: Նախագահ Բայդենի կողմից ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ԱՄՆ օգնություն տրամադրելու համար, կհակասի նրա հստակ դիրքորոշմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,- հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն այս առթիվ առցանց արշավ է սկսել՝ կոչ անելով Բայդենին և Կոնգրեսին պահպանել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ բաժնում կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը: Մինչև հիմա Սպիտակ տունը, օգտվելով այդ հնարավորությունից, շուրջ 120 մլն ԱՄՆ դոլարի ռազմական ու անվտանգային աջակցություն է տրամադրել Ադրբեջանին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img