Երեքշաբթի, 25 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Մահագրական. Վարդան Գրիգորեանի Յիշատակին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

                                                                                     ՎԱՀԱԳՆ ԱԲԳԱՐԵԱՆՑ

2021 թուականի ապրիլի 15-ին, հայ ժողովուրդը կորցրեց իր արժանաւոր զաւակներից մէկին, յանձինս փրոֆ. Վարդան Գրիգորեանի:

Դոկտ. Գրիգորեանը ծնուել էր 1934թ. ապրիլի 8-ին, Իրանի Թաւրիզ քաղաքում:

Շրջանաւարտ Պէյրութի Նշան Փալանճեան ճեմարանից, հետեւել է ճեմարանի հայագիտական բարձրագոյն դասընթացներին, միաժամանակ լինելով Հայաստանի Հանրապետութեան վերջին վարչապետ՝ Սիմոն Վրացեանի քարտուղարներից մէկը: Պէյրութ գտնուած տարիներին եղել է նաեւ Թեհրանի  «Ալիք» օրաթերթի թղթակիցը:

Նա դոկտորական աստիճանի է արժանացել ԱՄՆ-ի Սթանֆորտ համալսարանից, Փրոֆեսորի աստիճանով պատմութիւն է դասաւանդել Ֆրանսիսքոյի նահանգային եւ այլ համալսարաններում: Նախագահն էր Նիւ-Եորքի համայնական գրադարանի,  Փենսիլւանիայի համալսարանի խորհրդատու եւ օտարազգի առաջին նախագահն էր Պրաունի համալսարանի եւ 1997 թուականից մինչեւ իր վախճանը՝ զբաղեցրել է Նիւ-Եորքի Քարնեգի կորպորացիայի նախագահի պաշտօնը:

Հեղինակել է մի շարք գրքեր, արժանացել դոկտորական պատուոյ տիտղոսների, ստացել  ԱՄՆ Ազգային Մարդասիրական մեդալ (1998) եւ նախագահական Ազատութեան մեդալ(2004):

Հայերէնից բացի տիրապետում էր անգլերէն, ֆրանսերէն, պարսկերէն եւ փորթուգալերէնին:

Յուսով եմ ուրիշներ դեռ շատ պիտի գրեն եւ մանրամասնօրէն անդրադառնան այս տաղանդաւոր հայի բարեմասնութիւններին:

 Դր. Գրիգորեանը ոչ միայն  յարգուած գիտնական-փրոֆեսոր էր, այլ նաեւ՝ զուարթախօս:

Ներկայացնեմ իմ ունեցած փորձառութիւնից մի քանի օրինակներ:

Ճարտարագիտութեան ուսանող էի Ֆրանսիսքոյի պետական համալսարանում: Նա պատմութիւն էր դասաւանդում նոյն համալսարանում:

Մերթ ընդ մերթ ճաշում էինք միասին համալսարանի ճաշարանում:

1968 թ. Սան Ֆրանսիսքոյի եւ Պըրքլիի համալսարանները եղել էին Վիեթնամի պատերազմի եւ այլ առիթների  հակա-կառավարական շարժումների եւ ցոյցերի կենտրոն:

“Black Panthers” («Սեւ յովազներ») յեղափոխական խմբակը կազմակերպել էր մի հանդիպում սրահներից մէկում: Նպատակն էր պահանջներ ձեւակերպել եւ ներկայացնել համալսարանի ղեկավարութեանը: Հանդիպմանը կարող էին մասնակցել միայն սեւամորթ ուսանողները, բայց պատկերացրէք, թէ ո՞վ էր հրաւիրուած: Այո՛, դր. Գրիգորեանը:

Նա յարգուած եւ վստահելի անձնաւորութիւն էր: Նուաստս եւ իմ մտերիմ ընկեր Միհրան Փիրումեանը ընկերակցում էինք դր. Գրիգորեանին: Չեմ կարող մոռանալ, թէ ինչպէ՞ս մուտքի մօտ խռնուած սեւամորթ ուսանողները արագ ետ քաշուեցին ճամբայ բանալով մեզ համար:

2003 թուականի նոյեմբերին, Լոս Անճելըսի Համազգային մշակութային միութիւնը, իր 75-ամեակի հանդիսութեանը  պատուեց դր. Վարդան Գրիգորեանին:

Որպէս Համազգայինի շրջանային վարչութեան ատենապետ պատիւ էր ինձ համար Լոս Անջելեսի միջազգային օդանաւակայանում ողջունելու մեր հիւրին: 35 տարիներ էին անցել, բայց նա ճանաչեց  եւ երբ միմեանց ձեռք էինք սեղմում ժպտալով ասաց.

  • Շուրջ երկու ժամ առաջ, նախքան քեզ հանդիպելը, վերջին անգամ  ձեռնուել եմ Քլինթ Իսթվուտի (նշանաւոր դերասան եւ երկար ժամանակով Քալիֆորնիայի Քարմէլ քաղաքի քաղաքապետ) հետ: Ես կարեւոր համագումարի էի հրաւիրուած եւ պրն. Իսթվուտը ինքն անձամբ ինձ օդանաւակայան ուղեկցեց:

Իր «Իմ կենսագրութիւնը» գրքի շնորհանդէսին, որը տեղի էր ունենում Կլենտէլի կեդրոնական գրադարանում, նա պատմում էր իր կեանքի դրուագներից մէկի մասին:

Բարեսիրական ծրագրերից մէկում նա պարի է հրաւիրում Իրանի նախկին թագուհուն՝ Ֆարրահին: Ինչպէս ինքն էր պատմում, — պարելու պահին մտաբերեցի տատիկիս եւ պատկերացնում էի, որ նա պիտի ասէր ինձ «Ծօ, գեադա՛, հիմա թագուհո՞ւ հետ ես պարում…»:

Դեռ շատ բան կարելի է գրել Վարդան Գրիգորեան մարդու, գիտնականի եւ ամենակարեւորը, հայի անունը միջազգային ասպարէզում շողացնող հսկայի մասին, բայց այն թողնենք իր հարազատներին, գործընկերներին եւ նրա գործունէութեանը լաւատեղեակ անձնաւորութեանց:  

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img