Կիրակի, 26 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՄՆ-ի ավելի քան 3,3 հազար բնակիչ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո. Fox

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՄՆ-ի առնվազն 3 362 բնակիչ Է մահացել 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլը COVID-19-ի դեմ պատվաստումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին այս տվյալները հրապարակել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով այն տվյալները, որոնք ստացվել են Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումների համակարգից (Vaccine Adverse Events Reporting System, VAERS):

Այնտեղ հաշվարկել են, որ միջին հաշվով հիշյալ ժամանակամիջոցում երկրում այդ պատվաստումից հետո օրական մահացել Է շուրջ 30 մարդ:

Հաշվի առնելով այդ հաշվարկները՝ ալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնը ենթադրել Է, որ քովիդի դեմ պատվաստումներից հետո մահացու վախճանների թիվը երկրում այսօրվա դրությամբ կազմել Է 3 722, գումարած VAERS-ի վիճակագրության մեջ հաշվի չառնված վերջին օրերը:

Ըստ որում նա նշել Է, որ անցած տարիներին VAERS-ը՝ պատվաստանյութերի անվտանգության ծրագիրը, որը գտնվում Է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների(CDC) եւ Պարենի եւ դեղորայքի որակի հարցերի վարչության (FDA) համատեղ կառավարման մեջ, բազմիցս ենթարվկել Է խիստ քննադատության այն բանի համար, որ հաշվի Է առել ոչ ամբողջ «կողմնակնի վնասը», որը պատճառել են պատվաստանյութերը ներառյալ մահացու վախճանների թիվը, որոնք հետեւել են դրանց ընդունմանը:

Այսպես, զեկույցներից մեկում, որը 2010 թվականին ուղարկվել Է ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարություն, պնդվել Է, որ իրականում հաղորդվում Է «պատվաստանյութերի սոսկ 1 տոկոսից պակաս անբարենպաստ կողմնակի հետեւանքների մասին»:

«Այսպիսով,- եզրակացնում Է Կառլսոնը,- մեզ (իրականում) հայտնի չԷ այն մարդկանց թիվն, ովքեր, ենթադրաբար, մահացել կամ տուժել են պատվաստանյութերի պատճառով: Ոչ ոք չգիտե»: Համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 32,55 միլիոն դեպք, մահացել Է 579 276 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img