Չորեքշաբթի, 21 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

ՀԲ-ն 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ երկրում հաստատված արցախցիներին ուղղված 4 միջոցառումների համար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով համաֆինասավորվելու են Հայաստանում հաստատված արցախցիների համար իրականացվող մի շարք միջոցառումներ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (International Bank for Reconstruction and Development) Համաշխարհային բանկի հաստատություններից է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերին վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում իրականացրել և իրականացնում են սոցիալական ծրագրեր տեղահանված ու տուժած հայրենակիցների համար:

«Զուտ սոցիալական բնույթի միջոցառումների քանակը հանրագումարով ավարտված է, և այս պահին ընթացողը 25 հատ է: Մենք, բնականաբար, բոլոր այդ միջոցառումները քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական կառույցների: Տվյալ դեպքում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից՝ 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը՝ այդ միջոցառումների իրականացմանը որպես խթան: Մենք այս պահին պետք է հավանություն տանք համաձայնագրին և ընթացակարգով ստորագրենք ու ստանանք դրամաշնորհը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ սրանով համաֆինանսավորվելու են 68 հազար դրամների ծրագիրը, վարձակալության 30-45 հազար դրամ հատուցումները և աշխատատեղերի հետ կապված 2 միջոցառումները:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img