Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շուկայում ամերիկյան Moderna պատվաստանյութը «լավագույն» որակումն է ստացել, սակայն միայն 10 տարի անց է հնարավոր ասել, թե պատվաստանյութերից որն է արդիական և արդյունավետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Համաշխարհային հարթակում որոշել են աջակցել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna պատվաստանյութին, որի դեմ պայքարում է մեկ այլ ամերիկա-եվրոպական ընկերություն, և պայքարում է բավական ագրեսիվ կերպով: Սակայն դրանք իրենց հարցերն են», — ասել է Պուտինը Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ հանդիպման ընթացքում և նշել, որ օտարերկրյա գործընկերները խոսում են այդ պատվաստանյութի արդիականության մասին։
«Աստված տա, և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Ճիշտ է, դա պարզ կլինի միայն 10 տարի անց՝ տարիների արդյունքներից և վերլուծություններից հետո», — հստակեցրել է Վլադիմիր Պուտինը։