Մայիսի 9ին Նորագավիթի սպորտ դպրոցում տեղի կունենա Ring Armenia Muay Thai ակումբի կողմից կազմակերպած մրցաշարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ի սկզբանե այն նախատեսված էր իրականացնել ավելի շուտ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել էր։
Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա ժամը 10:00-ին։ Մրցաշարի նպատակն է զարգացնել Muay Thai մարզաձևը Հայաստանում, մարզիկներին նախապատրաստել միջազգային ռինգներում հանդես գալուն՝ եռագույնը միջազգային ասպարեզներում բարձր պահելու համար:
Մրցաշարը տեղի է ունենալու մուայ թայի ավանդական ռետուալների ներքո (պար,երաժշտություն)։ Մրցաշարի կազմակերպիչներն են՝ ֆեդերացիաի նախագահ՝ Հրաչ Ազիզյանը և փոխնախագահ՝ Գևորգ Գրիգորյան: