ՀՀ վարչապետի պաշտոնակատ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ թշնամանքը կառավարելը համարում է անհրաժեշտություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Թուրքիան մեր թշնամին է, որը նաև մեր հարևանն է: Այսօր իրենց տարածաշրջանից դուրս թշնամի ունեն միայն գերտերությունները: Մենք ասում ենք, որ ի վերջո, եկել է ժամանակն արձանագրելու, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի, որովհետև այն, երբ եռում է, որևէ պահի բերում է պայթյունի»,- ասաց Փաշինյանը: