Հինգշաբթի, 23 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ՄԱԿ-ում կոչ են արել դադարեցնելու բռնությունը պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունն (ՄԻԳԿՎ) անհանգստություն Է հայտնել օկուպացված պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում բռնության Էսկալացիայի պատճառով եւ կոչ Է արել դադարեցնելու այն: Ինչպես մայիսի 11-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, ՄԻԳԿՎ-ն «դատապարտում Է սադրանքները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք խորապես անհանգստացած ենք վերջին օրերին բռնության Էսկալացիայից օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում, եւ Իսրայելում»,- ասել Է նա: «Մենք դատապարտում ենք այդ բռնությունը եւ բռնության ցանցակած դրդում, ինչպես նաեւ Էթնիկ բաժանումը եւ սադրանքները»:

Վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության տվյալները՝ Քոլվիլը հայտնել Է, որ մայիսի 7-ից մինչեւ 10-ը 915 պաղեստինցիներ են վիրավորվել Արեւելյան Երուսաղեմում եւ ավելի քան 200-ը՝ Արեւմտյան ափին:

Նրանց մեծամասնությունը վիրավորվել Է Իսրայելի անվտանգության ծառայությունների գործողություններից: Մայիսի 10-ի դրությամբ ՄԻԳԿՎ-ում տվյալներ են ստացվել նաեւ շուրջ 20 իսրայելացիների վիրավորվելու մասին, դրանք հիմնականում անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ են:

Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ «չպետք Է ուժ կիրառվի նրանց դեմ, ովքեր խաղաղ իրականացում են իրենց իրավունքները», իսկ դրա անհամաչափ կամ անհրաժեշտությամբ չառաջացած օգտագործումն արգելված Է: Խոսելով պաղեստինյան զինված խմբավորումների կողմից Իսրայելի հրթառակոծումների մասին՝ Քոլվիլը նշել Է, որ «ոչ ընտրողական գործողության զենքի օգտագործումը, ինչպիսիք են Իսրայելի դեմ արձակված հրթիռները, խստիվ արգելված Է միջազգային հումանիտար իրավունքով, եւ այն պետք Է անհապաղ դադարեցվի»: ՄԻԳԿՎ-ում դիմակայող կողմերին կոչ են արել «հանդարտեցնելու իրավիճակը եւ խուսափելու հետագա բռնությունից»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img