Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ին ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբաններից Հոգեշնորհ Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը աղոթում են Հայր Մամբրեի հոգու հանգստության և խաղաղության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։ Հոգեհանգստյան, վերջին օծման և հուղարկավորության մանրամասների մասին կծանուցվի լրացուցիչ»,- ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ: