«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի տասին ստորագրված հայտարարության, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են Ադրբեջանի տարածքում գտնվող դիրքերում, քանի որ եղանակային պայմանները արդեն բարենպաստ են: Խոսքը վերաբերվում է Հայաստանի հետ սահմանային գոտում, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ եւ կլիմայական բարդ պայմաններ: Այդ պրոցեսը իրականացվում է սովորական ռեժիմով եւ սիստեմատիկորեն»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադառնալով Հայաստանի հետ սահմանային իրավիճակին: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ասել է նաեւ, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը տեղում բանակցում է հայ սահմանապահների հետ եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրավիճակի նորմալացման համար: «Մենք խորհուրդ ենք տալիս հայ քաղաքական եւ ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել իրականությունը միջպետական սահմանային ռեժիմի առնչությամբ եւ իրավիճակը ռեգիոնում ավելի չխորացնել»,- ասված է գերատեսչության պարզաբանման մեջ: Միաժամանակ նաեւ Բաքվից հավելել են, որ նման դեպքերը կարող են եւ պետք է լուծվեն երկու կողմի զինվորականների` փոխադարձ շփումների միջոցով: Միաժամանակ նաեւ ասվում է, որ Բաքուն հավատարիմ է ռեգիոնում լարվածության կարգավորմանը: