ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու վերաբերյալ հարցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու մասին հարցին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ:
Նա հավելել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով:
«Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է Դյուժարիկը: